Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վախճանվել է ամերիկացի երգիչ եւ երգերի հեղինակ Թոնի Ջո Ուայթը

Վախճանվել է ամերիկացի երգիչ եւ երգերի հեղինակ Թոնի Ջո Ուայթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 75 տարեկան հասակում ԱՄՆ-ում վախճանվել Է ամերիկացի երգիչ եւ երգերի հեղինակ Թոնի Ջո Ուայթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook-ում երաժշտի Էջում:

«Խորը վշտով հայտնում ենք, որ 75 տարեկան հասակում մահացել Է Թոնի Ջո Ուայթը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես գրում Է Tennessean թերթը, վկայակոչելով երաժշտի հարազատներին, նա մահացել Է հոկտեմբերի 24-ին Թենեսիի նահանգի իր տանը:

«Նա հիվանդ Էր: Երգիչը սրտի տագնապ Է ունեցել: Նա ցավից չի տանջվել ու չի տառապել»,- հայտնել Է Ուայթի որդին՝ Ջոդին:

Թոնի Ջո Ուայթն իր առաջին ալբոմը՝ «Սեւը եւ Սպիտակը», հրատարակել Է 1968 թվականին: Նա նաեւ երգչուհի Թինա Թյոռների երկու հիթերի՝ Steamy Windows-ի եւ Undercover Agent for the Blues-ի հեղինակն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]