Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ի փախստականների հարցերով ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է սահմանը հատած թուրք անչափահասին (տեսանյութ)

Քաղաքականություն
qkh

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության խնդրանքով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող, հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։ Նրան պարզաբանվել է իր իրավունքները։ Թուրքայի քաղաքացին պահման պայմաններից կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքից բողոքներ չի ներկայացրել»,- իր ֆբ-յան էջում գրել է ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչ Նունե Հովսեփյանը։