Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է երեք սրճարան

Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է երեք սրճարան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակին հարող հատվածի սրճարանները կառուցվել են ինքնակամ և չպետք է գործեն կանաչապատ տարածքների հաշվին:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

«Ներկայումս Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է երեք սրճարան` «Անիվների վրա», «Համանվագ» և «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ներին պատկանող սրճարանները: Այս ամբողջը ինքնակամ կառույցներ են»,- ասաց Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ Երևանում կան հատվածներ, որոնք պետք է պահպանել. Ազատության հրապարակին, Կարապի լճին, Հանրապետության հրապարակին հարող և այլ տարածքներ:

«Իհարկե, սրճարանները նույնպես Երևանի կոլորիտային վայրերից են, բայց այս տարածքը, որն անմիջապես հարում է Օպերայի շենքին, պետք է բարեկարգվի: Այս հարցում չկան ոչ քաղաքական, ոչ անձնական, ոչ բիզնեսի նպատակներ»,- ասաց Մնացականյանը:

Ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը խոչընդոտող սրճարանների տնօրենների հարցով զբաղվում է ոստիկանությունը:

«Կա Ոստիկանություն` մենք մեր աշխատանքը կիրականացնենք, ոստիկանությունը՝ իր աշխատանքը: Լույսը հիմա անջատել են, սպասում ենք, որ գեներատորները բերեն, որպեսզի շարունակենք մեր աշխատանքը»,- նշեց Մնացականյանը:

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ սկսվել է Ազատության հրապարակին հարող հատվածի սրճարանների ապամոնտաժման գործընթացը: Սրճարանների տնօրենները դեմ են հանդես եկել ապամոնտաժմանը և պահանջում են համապատասխան փաստաթուղթ, որը կհաստատի, որ տարածքների ապամոնտաժումն օրինական է, ինչպես նաև պահանջում են քաղաքապետարանից թույլ տալ մինչև նոյեմբեր գործունեությունը շարունակել:

Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ տվյալ հատվածում քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]