Հնդկաստանի գինու ակադեմիայի տնօրեն. Հնդկական շուկան բաց է հայկական գինու համար

Հնդկաստանի գինու ակադեմիայի տնօրեն. Հնդկական շուկան բաց է հայկական գինու համար

PanARMENIAN.Net - Հնդկաստանի գինու ակադեմիայի տնօրեն և փորձագետ Սուբհաշ Արորան Հնդկաստանում հայկական գինիների ներկայացման միջոցառման ընթացքում նշել է, որ երկրի շուկան բաց է հարուստ համահոտային փնջով հագեցած, հնագույն պատմություն ու ավանդույթներ ունեցող հայկական գինու համար:

Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Եռօրյա միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Հնդկաստանում ՀՀ դեսպանության գործակցությամբ՝ մի շարք հեղինակավոր հնդիկ սոմելյեների, գինու գնորդների համար:

Հիմնադրամի ներկայացուցիչ Սյուզաննա Մկրտչյանը ներկայացրել է հայկական գինու պատմությունը, ավանդույթները, գինեգործության ժամանակակից տեխնոլոգիաները, հիմնադրամի գործունեությունը՝ տեղական գինիների արտահանման ծավալների ավելացման և աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ:

Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորություններին, մասնավորապես հայկական գինիների արտահանման տեսանկյունից: Նա ընդգծել է, որ թեև շուկան բավականին բարդ է, սակայն հայկական գինիների՝ շուկա մուտք գործելու հնարավորությունը մեծ է:

Հայաստանի դեսպանատանը կազմակերպվել է քննարկում և համտես Հնդկաստան գինի արտահանող և մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---