News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2015-ի միգրացիոն ճգնաժամը չպետք է, չի կարող կրկնվել ու չի կրկնվի։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենում եզրափակիչ նախընտրական հանրաքվեի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք այդ իրադարձություններից դաս ենք քաղել ու գիտենք, որ մենք չէինք կարողացել ամեն ինչ կանխատեսել»,- ասել է Մերկելը։

Նա հավելել է, որ հետագա տարիներին Բերլինը զբաղվելու է այն տարածաշրջանների աջակցությամբ, որոնք տուժել են հակամարտություններից։

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 24-ին։ Սոցհարցումների տվյալներով՝ Մերկելը վստահ առաջատար է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ