Փետրվարի 26-27-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 3000 քմ,
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 2 հա,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2000 քմ, 3000 քմ,
Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ մոտ 3 հա, Վարդավանք գյուղում՝ մոտ 1000 քմ,
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: