×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը փետրվարին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում փետրվարի ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի փետրվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Անդրե՝ 46 հիշատակում,

• Նազենի Հովհաննիսյան՝ 33 հիշատակում,

• Սիրուշո՝ 30 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Փետրվարին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարն Անդրեն է: Սուրբ Սարգսի տոնի առթիվ երգիչն իր ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել, որում եկեղեցում մոմ է վառում սիրելիի՝ Անի Օհանյանի հետ, եւ գրել է. «Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, եւ սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. 13:13)»:

Փետրվարի 18-ին Newmag գրքի ձմեռային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Վենետիկն է տխուր» երգի հայերեն թարգմանված տարբերակի տեսահոլովակի պրեմիերան՝ Անդրեի կատարմամբ:



Անդրեն Մեծ Պահքին ընդառաջ վերահրապարակել է Արցախում նկարահանված իր «Ամէն. Հայր Սուրբ» տեսահոլովակը, որը թիրախավորվել էր եւ հեռացվել Յութուբից. «Մեծ պահքը սկսվել է այսօր: 48 օր աղոթքի, ապաշխարության, հոգու եւ մարմնի նորոգման շրջան է, եկեք այս դժվարին օրերին հուսանք եւ հավատանք, որ Աստված իր գերբնական ուժով կպահպանի եւ կօրհնի հայ ազգին»:



Փետրվարի վերջին երգչի սիրելին լուսանկար էր հրապարակել, որը կեղծ լուրերի տարածման առիթ էր տվել: Շատերը կարծել էին, որ Անի Օհանյանը հղի է: Երգչուհին հերքել է տեղեկությունը՝ հրապարակելով ամբողջական լուսանկարը՝ հատուկ «փորիկ տեսնող ֆանտազյորների համար»:


Երկրորդ հորիզոնականում Նազենի Հովհաննիսյանն է: Դերասանուհի-հաղորդավարուհին չի վարանել կրկին իր սերն արտահայտել Երեւանի հանդեպ, այս անգամ արդեն սիրո տոնին. «Քեզ մեծ ու հավատարիմ իմ սիրտն եմ նվիրում, միշտ իմ սեր՝ Երեւան: Հ.Գ. Սեր տվեք Երեւանին միշտ, որ Սերը ձեզ հետ գա»:

Նազենին փետրվարին ներկայացրել է նոր «Կամուրջներ»-ն՝ այս անգամ Ավետ Բարսեղյանի հետ: «Սիրո պոետի հետ կամրջել ենք մի ամբողջ կյանք... իր ու քաղաքի կյանքը, իր ու իր սիրելի կնոջ, իր հրաշք Լուսեի, իր երկրի ու իր ԵՍ-ի կյանքը... Նրա աննման բանաստեղծությամբ էլ փորձել ենք բացել իր կյանքի գաղտնագիրը... »,- գրել է հաղորդավարուհին:



Երրորդ հորիզոնականում Սիրուշոն է: Երգչուհին հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես են ընտանիքով ժամանակ անցկացնում, ինչպես է կտրում տղաների մազերը, ինչպես է ավագ որդին հեքիաթ կարդում Զաբելի համար:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)




Ավանդույթի համաձայն՝ երգչուհին գեղեցիկ լուսանկարով շնորհավորել է հայրիկի՝ Հրաչյա Հարությունյանի տարեդարձը: «Շնորհավոր ծնունդդ, պապ: Նա ծնվել է սիրո օրը»,- գրել է Սիրուշոն:
 


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին