19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանի վարորդը եղբոր ազատման հրամանը չեղյալ է համարել. Ժամանակ

Նախորդ օրը աշխատանքից ազատվել են Արարատյան մաքսատան ղեկավար Զորիկ Ավետիսյանը, ով նախկինում ԱԱԾ սպա էր եւ համարվում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը, եւ Ավետիսյանի տեղակալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի եղբայր Գեղամ Սարմազանյանը:

Պատճառը պետի եւ տեղակալի հեռախոսային խոսակցությունն է եղել, որի ընթացքում Սարմազանյանը հայհոյախառն արտահայտություններով բողոքել է, որ ՊԵԿ-ում միայն բարձր ղեկավարությունն է պարգեւավճարներ ստանում:

Նրանց հեռախոսները գաղտնալսվել են, ինչի արդյունքում երկուսն էլ ազատվել են աշխատանքից:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի վարորդին հաջողվել է եղբոր ազատման հրամանը չեղյալ համարել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ