Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Քոչարյանի դատավճիռը՝ ընտրություններից երկու օր առաջ սաբոտա՞ժ, թե՞…

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին։ Արտաքուստ որևէ արտառոց բան չկա, դատաքննությունն ավարտվել է, ու բոլորը սպասում են որոշման։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական գործընթացը կարծես հատուկ հարմարեցվեց ընտրական գործընթացին՝ դրա կուլմինացիան էլ մեկտեղելով քարոզարշավի վերջին օրվա հետ։

Բոլորին կարող է թվալ, թե նման սցենարը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, որովհետև Քոչարյանի հնարավոր կալանավորումը կարող է այնպիսի դիվիդենդներ բերել նրա թիմին, որ ապահովվի ջախջախիչ հաղթանակ երկու օր հետո սպասվող ընտրություններում։ Սակայն այս կարծիքը խիստ մակերեսային է, որովհետև «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տանում ցանկացած պարագայում, ամենայն հավանականությամբ՝ ձևավորելով սահմանադրական մեծամասնություն։ Դրանից ավելիի ձգտում Փաշինյանը, այսպես թե այնպես, չի կարող ունենալ, որովհետև Սահմանադրությունն ամրագրում է խորհրդարանում ընդդիմության նվազագույն ներկայության իմպերատիվ շեմ։

Հիմա նայենք մեդալի հակառակ կողմը։

Եթե դեկտեմբերի 7-ին դատարանը մերժի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից բերված բողոքներն ու արված միջնորդությունները և ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը թողնի օրինական ուժի մեջ՝ ըստ էության դատարանի դահլիճից կալանավորելով Ռ. Քոչարյանին, ապա դրանից Նիկոլ Փաշինյանի դաշինքի ձայները եթե նույնիսկ ավելանան, ապա միևնույն է՝ Սահմանադրությունն այս առումով կաշկանդում է, ու «Իմ քայլը» չի կարող ստանալ խորհրդարանական տեղերի 80-90%-ը։ Այլ խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին կկալանավորվի, թե ոչ՝ դրանից գործնական քաղաքական դիվիդենդ Փաշինյանն ակնկալել չի կարող։

Փոխարենը՝ Քոչարյանի կալանավորման պարագայում ՀՀԿ-ն ու գուցե նաև այլ ուժեր միջազգային տարբեր հարթակները կհեղեղեն գրություններով, դիմումներով, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ահաբեկել իրենց կողմնակիցներին, կամ էլ իրականացվում է ընտրողական արդարադատություն, որի հետևանքով քաղաքական հետապնդումների է ենթարկվում երկրորդ նախագահը, նրա դեմքով՝ հին համակարգը։

Նման միջազգային աղմուկը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի թիմին պետք չէ, որովհետև ընտրական այսօրվա գործընթացի տրամաբանությամբ «Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 9-ին միանգամայն համոզիչ ու լեգիտիմ հաղթանակ է տանում։

Գործող իշխանությունը շատ ավելի անբարենպաստ համատեքստում է հայտնվում, եթե Վերաքննիչ դատարանը որոշի չկալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Այդ պարագայում, անշուշտ, հանրության շրջանում կառաջանան անվստահության սերմեր, որովհետև ակնհայտորեն կոնտրաստ է ստեղծվում Նիկոլ Փաշինյանի նախընտրական կոշտ հռետորաբանության և իրականության միջև։

Իհարկե, պնդումներ չենք անում, սակայն այնպիսի տպավորություն է, որ դատական համակարգն իր վերջին սաբոտաժն է իրականացնում հեղափոխության դեմ՝ փորձելով ինչ-որ կերպ ստվերել ընտրական գործընթացը, որը հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան ապահովող ամենակարևոր քաղաքական ակտն է։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել դատարանի որոշման հրապարակումը դեկտեմբերի 7-ին, եթե դա կարող էր տեղի ունենալ ընտրություններին հաջորդող ցանկացած օր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում