Դեկտեմբերի 20-ին Եռաբլուրում մենք մեզ պահեցինք վերջին տականքի պես. Հարություն Մեսրոբյան
«Խոսքը միայն Արցախի մասին չէ, այլ այն մասին, թե արդյոք մենք մնալու ենք որպես հայ, թե ոչ և ե՞րբ սկսվեց ազգի բարոյական և մտավոր կազմաքանդումը»,-«Հայելի» ակումբում հարց հնչեցրեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը և անմիջապես պատասխանեց, որ արցախյան պատերազմից հետո է այն սկսվել:
Նա հայտնեց, որ 1988 թվականից արցախյան պատերազմում է եղել, ծանր վիրավորվել է, տարել կլինիկական մահ և դեռ այն ժամանակ ինքը տեսնում էր այսօր կատարվածի սաղմերը և դեռ այն ժամանակ համոզված էր, որ արհավիրքը ծրագրավորված գալիս է մեր վրա:
«Խնդիրը հետևյալն է, պետք է կարողանայինք ազգին հիմքից վերականգնենք, բայց այսօրվա բարոյահոգեբանական վիճակում դա շատ ծանր է, պետք է կոշտ ուժ կիրառել, որն ունի բարոյական, մտավոր, ազգային թիրախները»,-հայտարարեց Մեսրոբյանը:
Հայտնելով, որ իր համար ամեն ինչ պարզ դարձավ 2020 թվականի դեկտեմբերին Եռաբլուր կատարած պաշտոնական երթի ժամանակ՝ բանախոսն ասաց. «Մենք սրբապղծեցինք Եռաբլուրը, քայլում էինք շիրիմների վրայով, բարձրանում էին ծառը, գոռում «վարչապետ»՝ պահելով մեզ որպես վերջին տականք: Եռաբլուրի սրբապղծումը ինձ համար վերջանական ախտորոշումն էր, որ մենք գնում ենք բարոյական, իսկ հետո, բնականաբար, ֆիզիկական ոչնչացման»։
Մերսրոբյանն հայտնեց, որ զոմբիացվում է ազգը, իսկ զոմբիացնողը շատ ավելի պրոֆեսիոնալ է:
«Մեր ազգը շարունակվում է ոչնչացվել և հերթական փուլում ենք, որովհետև մենք ընտրել ենք ինքնաոչնչացման ճանապարհը։ Ո՞ւր է այսօրվա մտավորականությունը, ինչո՞ւ է լալկվել»,- ասաց փորձագետը և նկատեց, որ նրանք մտավորական չեն, քանի որ մտավորականն առաջին հերթին պատասխանատվություն է, իսկ 1995 թվականից պաշտոնների անցած նրանցից որևէ մեկը մեր ազգից ներողություն չի խնդերլ
Հարություն Մեսրոբյանը հայտնեց որ իր ընկերներն են եղել Մովսես Գորգիսյանը, Լեոնիդ Ազգալդյանը և նա այսօր ամաչում է նրանց աչքերով տեսնել, թե ինչ ենք դարձել: