Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Պետք է հույս ունենալ, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը զերծ կլինի հեղափոխականությունից․ Արման Բաբաջանյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսած ելույթը վաղուց հասունացած քայլ է՝ հաշվի առնելով, որ տևական ժամանակ Արցախում, ըստ էության, եռացող ներքաղաքական ճգնաժամի՝ առերևույթ հանգիստ թվացող երևույթների խորքում, իրականում ընկած են բավական վտանգավոր հեռանկարներ՝ ինչպես Արցախի ներքաղաքական կյանքի համար, այնպես էլ ընդհանուր առմամբ կարգավորման գործընթացին վնասող, սպառնալիք ներկայացնող: Այդ առումով, այո, վարչապետի կողմից ուղերձով դիմելու քայլը պետք է ողջունելի համարել: Պետք է հույս ունենալ, որ ստեփանակերտյան հրապարակը Նիկոլ Փաշինյանը կօգտագործի, ինչպես ինքն է ասում, իսկապես համախմբող նշանակություն ունենալու համար, և Արցախը առաջիկա զարգացումներին ցնցումներից զերծ պահելու նպատակով:

Ողջունելի է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախում իր ունենալիք ելույթը ներկայացնում է համազգային օրակարգի տիրույթում, որովհետև, այո, ղարաբաղյան հարցը մեզ համար համազգային նշանակության հարց է, այն պետք է ընկած լինի մեր բոլոր նախաձեռնությունների և ձեռնարկումների առաջնային դիրքերում:

Պետք է հույս ունենալ նաև, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը զերծ կլինի հեղափոխականությունից, հեղափոխությունը ինչ-որ իմաստով Արցախ արտահանելու նպատակադրումից, ինչի մասին որոշակի վարկածներ, կարծիքներ կան: Հայաստանի իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց ի վեր, առնվազն հայտարարությունների մակարդակում ամեն ինչ արել և անում է Արցախի սուբյեկտայնությունը շեշտելու, բարձրացնելու ուղղությամբ, և չափազանց կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը զերծ մնա Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու գայթակղությունից և կատարի Արցախի կայունության և անվտանգության իր անփոխարինելի առաքելությունը:

Կարծում եմ՝ չափազանց կարևոր է նաև, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը պարունակի անուղղակի աջակցություն Արցախի ներկա իշխանությանը, որն ունի սահմանադրական պարտականություն՝ կազմակերպելու առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Մենք գիտենք, որ հայտնի ուժերի կողմից զարգացումներն ընթանում են այլ ուղղությամբ, այն է՝ ամեն գնով տապալել Արցախի գործող իշխանությունը, ինչը հղի է բազմաթիվ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վտանգներով, հետևաբար կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունը, վարչապետը, պետք է մեկ անգամ և վերջնականապես արձանագրի, որ Հայաստանի իշխանությունը կանգնած է Արցախի իշխանությունների կողքին՝ այս չափազանց փխրում, բայցև պատմական ժամանակահատվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում