Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Թբիլիսին պնդում է ՆԱՏՕ-ին անդամագրվելու ցանկությունը․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը

Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը, ինչպես նաև երկրում ժողովրդավարության զարգացման ու անվտանգության ուժեղացման քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. «Վրաստանի նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է, մենք կշարունակենք ակտիվ քայլեր անել դաշինքին երկրի ինտեգրացման, ժողովրդավարության և անվտանգության ուժեղացման ուղղությամբ: ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի քաղաքականությունն ուղղված չէ որևիցե այլ երկրի դեմ»,- նշել է նա։ Զուրաբիշվիլիի խոսքերով՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացումը կոչված է նպաստելու երկրի անվտանգությանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Մարտի 27-ին սկսվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի պատվիրակության երկօրյա այցը Թբիլիսի՝ կոմիտեի նախագահ ավիացիայի մարշալ Սթյուարթ Փիչի ղեկավարությամբ: Նրա հետ հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և պաշտպանության նախարար Լևան Իզորիան։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/482/87/4828767.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։

-Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի նախագահի հայտարարությունը, ինչքանո՞վ է Վրաստանը մոտ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը։

Վրաստանի նախագահի հայտարարությունները նոր չեն, նա այլընտրանքային մոտեցման մասին չի խոսել։ Այն, ինչ նա պատկերացնում է որպես Վրաստանի ապագա՝ Եվրոպային և ՆԱՏՕ-ին ինտեգրումն է. դա իր համար եղել է առաջնային և շարունակում է մնալ այդպիսին։ Եթե տարածաշրջանային որոշ հարցերի շուրջ կարող են տարբեր մոտեցումներ հնչել՝ կոնկրետ եվրաատլանտյան քաղաքականությունը երբեք իր կողմից հարցի տակ չի դրվել, և նա մնում է այս օրակարգի ջատագովը։ Նա մշտապես հայտարարում է, որ իր բոլոր ռեսուրսները կներդնի այդ գործընթացում պետությանն օգուտ տալու համար։ Նրա բոլոր այցելությունները Փարիզ, Բրյուսել ցույց են տալիս, որ նա այդ օրակարգն ակտիվ է պահում և իր հնարավորությունների շրջանակներում աջակցում երկրի իշխանություններին։

-Բայց տպավորություն է, որ ՆԱՏՕ-ն, հայտարարություններից ու խոստումներից զատ, ռեալ քայլեր չի անում այդ ուղղությամբ։

-Վրաստանը երկար տարիներ բարեփոխումներ է կատարում թե՛ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում և թե՛ ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական ոլորտի տարբեր հարցերի շրջանակներում։ Կարելի է ասել, որ շատ առումներով վերջերս ՆԱՏՕ-ին միացած երկրներից ավելի առաջատար դիրքեր է ֆիքսում Վրաստանը։ Բայց այստեղ կա մի գործոն, որը Վրաստանից կախված չէ։ Իշխանությունները շարունակելու են այդ ուղով առաջ շարժվել, բարեփոխումներ կատարել՝ սպասելով, որ մի օր բարի կամք կդրսևորվի և նրանք կինտեգրվեն ՆԱՏՕ-ին և կդառնան ԵՄ անդամ երկիր։ Բայց կա մի գործոն՝ հարցի շուրջ առկա տարբեր կարծիքները։ Այս պարագայում, եթե մենք առանձին վերցնում ենք Եվրամիության անդամակցության գործընթացը՝ ստորագրվել է Ասոցացման համաձայնագիրը, ԽՀԱԱԳ-ին աշխատում է, Վրաստանին տրամադրվում է ֆինանսական աջակցություն բարեփոխումների համար, և Վրաստանն այդպիսով էլ ավելի է մոտենում Եվրոպային։ Երբ Ուելսի գագաթնաժողովից հետո իրենք ստացան հատուկ փաթեթ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների, դրա շրջանակներում ուսումնական կենտրոն ստեղծվեց, տարվա ընթացքում մի քանի անգամ բազմազգ զորավարժություններ են իրականացվում։ Բայց դեռևս կան տարաձայնություններ ՆԱՏՕ-ի անդամ հիմնական երկրների միջև, Գերմանիան, ԱՄՆ-ը… երբ կգան կոնսենսուսի, և աշխարհաքաղաքական գործոնները կթուլանան և չի լինի խաթարող ուժ՝ այդ ժամանակ Վրաստանն իր օրակարգը իրագործելու հնարավորություն կստանա։ Բայց այս պարագայում իրենք պետք է աշխատեն, նրանք դա հասկանում են… երբ իրականությունը, ստատուս-քվոն կփոխվի՝ այդ ժամանակ կկարողանան հնարավորությունից օգտվել։ Որ քաղաքական գործիչն էլ լինի իշխանության՝ այսօրվա իրավիճակում ունենալով տարածքային խնդիր, իրենց արտաքին քաղաքականության օրակարգը չի փոփոխվի, և հիմնական ուղղվածությունը մնալու է եվրաատլանտյան ինտեգրումը։

-Իսկ նման հեռանկարն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա՝ ունենալ անմիջական հարևան, որը ՆԱՏՕ-ի անդամ է։

-Դա հնարավոր է այն իրավիճակում, եթե փոխվի տարածաշրջանային ստատուս-քվոն և աշխարհաքաղաքական որոշ իրողություններ։ Դա հնարավոր է տեղի ունենա, երբ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլանան։ Տարբեր սցենարներ կարող են աշխատել, ամեն ինչն է փոխվում։ Քանի կա հակամարտությունը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, իրողությունը չի փոխվի, և Ռուսաստանը դեմ կլինի, որ ՆԱՏՕ-ն մոտենա իր սահմաններին։ Կա Աբխազիայի, Հարավային Օսիայի, Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը, և ըստ էության, ռուս-վրացական սահմանը կդառնա հերթական սահմանը ՆԱՏՕ անդամ երկրի հետ… քանի կա այդ բախումը՝ դժվար է պատկերացնել, որ փոփոխություն տեղի կունենա։Եթե լինեն փոփոխություններ ապագայում, ապա Հայաստանն էլ պետք է իրավիճակին ինչ-որ կերպ արձագանքի և մեր ազգային շահերից ելնելով իրավիճակից ելք գտնի։ Հարցը կոմպլեքսային է՝ կոնկրետ ինչ-որ բան չի փոխվելու, կփոխվի ստատուս-քվոն։ Վրաստանը ունի ցանկություն, բայց դժվար է, որովհետև Բրյուսելը դեռ չի կարող պատասխանել և իր սպասելիքներին պատասխան քայլ անել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում