23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Թուրքիան ու Ադրբեջանն ունեն գաղտնի համաձայնագիր Արցախում պատերազմի վերսկսման դեպքում» (տեսանյութ)

2017 թ. հունիսի 7-ին իրաքյան Քուրդիստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին հանդիպել է քրդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի օրը՝ սեպտեմբերի 25: Իսկ նոյեմբերի 6-ին տեղի կունենան խորհրդարանական և նախագահական ընտրությունները:

Քրդստանի ստեղծման և սրա հետ կապված հայաստանյան դիրքորոշման, ինչպես նաև Արցախի ու քրդական պետության ստեղծման կապի, ընդհանրությունների մասին Henaran.am-ը զրուցել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

«Ես, արդեն որերորդ ամիսն է, եթե չասեմ տարիները, հորդորում եմ մեր իշխանություններին շատ ակտիվ ներգրավվել այս գործընթացի մեջ: Դա կարող է լինել ոչ ֆորմալ հարաբերություններ»,-ասում է Արամ Սարգսյանը: 

Նա նշում է, որ սրա հետ համակերպվել են Իրաքի ղեկավարությունը, Միացյալ նահանգները հովանավորում են, իսկ Թուրքիան էլ ստիպված կլինի հաշվի նստել, այսինքն՝ տարածաշրջանի իրադարձությունների մեջ կձևավորվի նոր պետական միավոր, որի ներկայացուցիչների հետ հիմա հանդիպում են Պենտագոնի ղեկավարը, Չավուշօղլուն, ներկայացուցիչ Մեծ Բրիտանիայից: «Սա նշանակում է, որ կլինի Քուրդիստան պետություն, իսկ Թուրքիայի համար սա շատ մահացու հարված կարող է լինել»,-նկատում է Արամ Սարգսյանը:

Իսկ ի՞նչ պիտի անեն հայերը:

«Արևմտյան Հայաստանի հիմնական տարածքում շատ-շատ են քրդերը, մեզ համար Արարատ լեռը՝ սուրբ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում: Պատկերացնենք՝ հաջողվեց Քրդստան ձևավորել, որտե՞ղ է այն ձևավորվելու, Անատոլիայո՞ւմ, մեր արևմտյան հողերի վրա, դա նշանակում է, որ փակվելու է Նախիջևան տանող ճանապարհը թուրքերի համար: Սա հնարավոր է և հնարավոր չէ, բայց սցենար է, որ կարող է իրականություն դառնալ: 

Բացի այդ Թուրքիան ինչո՞ւ է հիմա այդքան ակտիվացել Նախիջևանի տարածքում: Նրանք լավ գիտակցում են, վերլուծել են և հասկանում են, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ տարածքը շատ ավելի ամուր լինի ու անքակտելի դառնա իրենց համար: Թուրքիան այսօր անեքսիայի է ենթարկում Նախիջևանի տարածքը»,-ասում է մեր զրուցակիցը:

Նա հիշեցնում է, որ Նախիջևանի տարածքը հիմա ավելի շատ ծառայում է որպես ռազմաբազա: «Այն զենքն ու զինված ուժերի քանակը, որ կուտակվել են այնտեղ, բացարձակ չեն համապատասխանում այն տարածքի կարողություններին, որոնք կան Նախիջևանում: Մենք արդեն պիտի հասկանանք, որ այնտեղ կատարվում են գործողություններ ընդդեմ Հայաստանի»:

Ըստ նրա՝ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն գաղտնի համաձայնագիր իրենց գործողությունների մասին, թե ինչ պիտի անեն, եթե ֆորսմաժորային իրավիճակում, եթե Արցախում լայնածավալ պատերազմական գործողություն սկսվի: Թուրքիան ամեն կերպ կաջակցի Ադրբեջանին, ու «չի բացառվում, որ մարշ բրասոկ կլինի դեպի Արցախ Նախիջևանի կողմից, որն արգելափակելով Սյունիք տանող ճանապարհը՝ կարող է նաև հարձակում կազմակերպել Հայաստանի տարածքի վրա»:

https://www.youtube.com/watch?v=-RcGGQrFDLY&feature=youtu.be

Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ