Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը New York Times-ի համար իր հոդվածում նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի քաղաքականության պատճառով Վաշինգտոնը նոր դաշնակիցների կարող է փնտրել։
«Վերջին տարիներին մեր գործընկերությունը տարաձայնություններով է փորձության ենթարկվել։ Եթե Միացյալ Նահանգները չսկսեն հարգել Թուրքիայի ինքնիշխանությունը և չապացուցեն, որ հասկանում են մեր երկրին սպառնացող վտանգը, ապա գործընկերությունը կարող է սպառնալիքի ներքո հայտնվել»,-նշվում է սյունյակում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու անգամ բարձրացրել է Թուրքիայից ալյումինի և պողպատի մաքսատուրքերը։