211652_close_icon
views-count4056 դիտում article-date 14:21 21-12-2017

Ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմները կպարզեցվեն

Կառավարության նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման խնդրին: «Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասային նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություն: Ներկայումս գործող կարգավորումները հաշվի առնելով հնարավորին ֆինանսական բեռը նշված անհամապատասխանելիությունների վերացման համար արտոնություններ են սահմանվում նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում կառուցվածների վրա»,- ասաց վարչապտը։ Կարեն Կարապետյանը նշեց, որ նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է նաև տեղական բյուջեի և այլ վճարների ավելացում: Հաշվի առնելով վերոնշյալը վարչապետը հանձնարարեց Գյուղատնտեռսության, Բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառապես Սևան Ազգային պարկի, տարածքի ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր