Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Ազատամարտիկների Դաշինքը կասեցնում է մասնակցությունը ԵԿՄ համակարգող խորհրդում

Ազատամարտիկների Դաշինքը հանդես է եկել  հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

Նկատի ունենալով վերջին շրջանում ԵԿՄ-ի շուրջ ծավալվող զարգացումները և դրանց հասարակական հնչեղությունը,

Համոզված լինելով, որ Հայաստանում առկա նոր իրողությունները, արմատական փոփոխությունների անհրաժեշտություն են ենթադրում նաև ԵԿՄ կառույցում,

Փաստելով, որ Ազատամարտիկների Դաշինքի մեջ համախմբված բազմաթիվ հրամանատարներն ու ազատամարտիկները վերջին տասը տարիների ընթացքում (2014 թվականից արդեն որպես կազմակերպություն) հետևողականորեն պայքարել են հանցավոր վարչախմբից երկիրն ազատագրելու և զարգացման բնականոն հուն վերադարձնելու համար,

Արձանագրելով, որ մինչև Մանվել Գրիգորյանի ձերբակալումն ու հայտնի տեսանյութի հրապարակումը, Ազատամարտիկների Դաշինքը պաշտոնապես հայտարարել էր մանվելի ու մանվելականության ամոթալի էջը փակելու իր պատրաստակամության մասին և առաջարկել էր Մանվել Գրիգորյանին կամավոր հրաժարվել ԵԿՄ նախագահի պաշտոնից և արտահերթ համագումար հրավիրել՝ ապահովելով ԵԿՄ կառույցից դուրս ձևավորված բոլոր վետերանական կառույցների և անհատ ազատամարտիկների մասնակցությունը,

Հարկ ենք համարում, հասարակությանը տեղյակ պահել, որ Ազատամարտիկների Դաշինքը  որոշում էր կայացրել ԵԿՄ առողջ ուժերի հետ համագործակցելով ստեղծել արտահերթ համագումարը նախապատրաստող համակարգող խորհուրդ և ազնվորեն մասնակցել է դրա աշխատանքներին:

Ազատամարտիկների դաշինքն առաջարկել է կասեցնել

  1. Մանվել Գրիգորյանի լիազորությունները,
  2. ԵԿՄ վարչության բոլոր փոխնախագահների լիազորությունները,
  3. ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը:
  4. Անցկացնել անկախ աուդիտ՝ ներգրավելով ՊՆ և ԱՆ ներկայացուցիչների:

Նկատի ունենալով ԵԿՄ կառավարման դառը փորձը, ինչպես նաև Ազատամարտիկների Դաշինքի կոլեգիալ կառավարման արդյունավետությունը, մեր կողմից առաջարկվել է համագումարին ներկայացնել ԵԿՄ-ն անցումային շրջանում համակարգող խորհրդի միջոցով ղեկավարելու մեխանիզմը: Մենք ընդունել ենք նաև, որ կարիք կա ինչպես մեր, այնպես էլ իրենց (նախագահական մոդելի) առաջարկությունները, առանց անուններ շեշտելու, ներկայացնել ԵԿՄ մարզային խորհուրդների քննարկմանը՝ բոլոր ազատամարտիկների դիրքորոշումը հասկանալու համար:

Ցավոք, ԵԿՄ վարչության փոխնախագահների լիազորություններն այդպես էլ չեն կասեցվել, անկախ աուդիտի անցակացումն անտեսվել է, իսկ ԵԿՄ վարչության որոշ անդամներ և փոխնախագահներ, իրենց հին գործելակերպին հավատարիմ, համատեղ խորհրդակցություների ընթացքում մեզ հետ համաձայնելով, կուլիսային բանակցություններ են վարել տրամագծորեն հակառակ ուղղությամբ` իրենց կողմից առաջարկված կառավարման մոդելը ներկայացնելով որպես այլընտրանք չունեցող տարբերակ, ինչն այս փուլում անհնարին է դարձրել հետագա համագործակցությունը:

Ելնելով վերը շարադրվածից Ազատամարտիկների Դաշինքի վարչությունը լիազորված է հայտարարել, որ.

  1. Կասեցնում է համակարգող խորհրդում Ազատամարտիկների Դաշինքի մասնակցությունը:
  2. Մինչև արտահերթ համագումարը, մեր առաջ քաշած սկզբունքային խնդիրների շուրջ համապատասխան առաջարկ լինելու դեպքում, պատրաստ է շարունակել քննարկումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում