Բաժիններ՝

Facebook-ն ուղիղ հեռարձակումների քաղաքականությունը խստացրել է

Facebook սոցիալական ցանցը Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո խստացնում է Facebook Live-ի հեռարձակումների քաղաքականությունը եւ ժամանակավորապես կարգելի ուղիղ եթեր դուրս գալ այն օգտատերերին, որոնք խախտում են ցանցի մի շարք կանոններ:

Մասնավորապես, Facebook Live-ը խոստանում Է ժամանակավորապես արգելափակել հեռարձակումների օգտագործումն այն օգտատերերի համար, ովքեր «տալիս են ահաբեկչական խմբավորման հայտարարության հղումն առանց համատեքստի»:

Մարտի 15-ին Քրայսթչերչի (Հարավային կղզի, Նոր Զելանդիա) երկու մզկիթներում տեղի ունեցավ հրաձգություն, որի հետեւանքով, ոստիկանության վերջին տվյալներով, զոհվեց 50 մարդ, եւս 50-ը տուժեց: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը տեղի ունեցածը որակեց ահաբեկչական գործողություն: Սպանության մեղադրանքներ են առաջադրվել 28-ամյա ավստրալացի Բրենտոն Թարանթին: Թարանթը տեսագրել է մզկիթներից մեկի վրա հարձակումը եւ ուղիղ հեռարձակում վարել սոցիալական ցանցերում:

Ինչպես հայտնել է Facebook-ի մամուլի ծառայությունը, հրաձգությունից հետո առաջին 24 ժամում հեռացվել է 1,5 միլիոնից ավելի տեսագրություն, որոնցում պատկերված է եղել Քրայսթչերչում կատարված հրաձգությունը, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս