1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը անվանափոխվեց

 Երևանի «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը անվանափոխվեց

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանվեց «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց»-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման որոշում կայացրեց Երևանի ավագանին մայիսի 8-ին գումարված արտահերթ նիստում:

Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Լույս» խմբակցությունը։ Խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը նշեց, որ խորհրդային գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի տասնակի չեմպիոն Իրինա Ռոդնինան այս տարի Բաքվում մասնակցել է Խոջալուի իրադարձությունների հետ կապված երթին: «Այդ արարքն ունի թե՛ բարոյական, և թե՛ քաղաքական ենթատեքստ: Դա վիրավորանք է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդին: Հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռոդնինան պետք է զերծ մնար նմանատիպ հակահայկական միջոցառմանը մասնակցելուց»,-նշեց Խաչատրյանն իր ելույթում:

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին, որն իր գործունեությունը ծավալել է հիմնականում Բագրատունյաց փողոցում տեղակայված դպրոցում, շենքային ոչ բարենպաստ պայմանների պատճառով սպորտաձևերը զարգացում չեն ապրել, գեղասահքի դպրոցում երկար տարիներ չի գործել սահադաշտը։ Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 25 -ի որոշմամբ մարզադպրոցն անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և գործում  է Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում գտնվող նորակառույց գեղասահքի դպրոցի շենքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]