Կարմիր խաչը կփորձի տեսակցել Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանին. ԱԱԾ-ն այդ դեպքով քրեական գործ է հարուցել

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ 30-ամյա Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ եւ 329-րդ հոդվածների՝ մարդուն առեւանգելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու հատկանիշներով: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար, գնդապետ Արթուր Գեւորգյանը:

Հիշեցնենք՝ Նարեկը որպես անհետ կորած որոնվում էր հուլիսի 8-ից. Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում նա ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ եւ չէր վերադարձել: Որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել: Միայն մեկ շաբաթ անց՝ հուլիսի 15-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ հրապարակեցին, որում Սարդարյանը դժգոհում էր Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքից եւ իբր քաղաքական ապաստան հայցում Ադրբեջանից կամ խնդրում իրեն փոխանցել երրորդ երկիր:

Նարեկ Սարդարյանի հարազատները հուլիսի 19-ին հրատապ միջոց կիրառելու դիմում էին հասցեագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը երեք օր անց՝ հուլիսի 22-ին, բավարարել էր այն՝ Ադրբեջանին պարտավորեցնելով տրամադրել տեղեկություններ Սարդարյանի գտնվելու վայրի, պայմանների, առողջական վիճակի եւ մի շարք այլ հարցերի մասին: Նարեկ Սարդարյանն ամուսնացած է, ունի երկու տղա, ապրում է ծնողների, եղբոր հետ, զբաղվում է անասնապահությամբ, ունի շուրջ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Թեմայի շուրջ զրուցել ենք ՄԻԵԴ-ում Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանի հետ:

-Պարո՛ն Ղազարյան, ինչպես հայտնի է, հուլիսի 22-ին ՄԻԵԴ-ը բավարարեց Նարեկ Սարդարյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու մասին Ձեր դիմումը՝ Ադրբեջանի առաջ որոշակի պահանջներ դնելով: Այս մեկ շաբաթվա ընթացքում  Ադրբեջանը ի՞նչ տեղեկություններ է փոխանցել նրա ընտանիքին, ի՞նչ քայլեր է ձեռնարկել առհասարակ:

- Դեռ որեւէ տեղեկություն չենք ստացել, ոչ մի հաղորդակցություն չի եղել, սպասում ենք:

- Տեղեկացվա՞ծ էլ չեք՝ արդյոք Ադրբեջանում քրեական գործ հարուցվել է թե ոչ:

- Դա եւս ՄԻԵԴ-ի պահանջների մեջ է մտնում. տեղեկացնելը՝ քրեական գործ կա, թե ոչ, եթե կա, նյութերը ուղարկելը: Մենք հիմա փորձում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղեկություններ ստանալ:

- Արդեն հաջողվե՞լ է ինչ-որ բան պարզել:

-Կան որոշակի զարգացումներ, հիմա դեռ չենք ուզում տեղեկություն տալ, որովհետեւ Կարմիր խաչը խնդրում է սպասել, շատ ինֆորմացիա չտալ, բայց կա որոշակի պայմանավորվածություն, որ Կարմիր խաչի Ադրբեջանի ներկայացուցիչները այնտեղ հանդիպեն նրա հետ, ինչպես Կարեն Ղազարյանի դեպքում էր (Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղից է, ունի առողջական խնդիրներ, Ադրբեջանում է հայտնվել 2018 թվականի հուլիսին, մեկ տարի չանցած՝ դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության, լրտեսության եւ այլ հոդվածներով,-խմբ.): Դե, Կարմիր խաչը դա պարտավոր է անել, որպես կանոն, անում է, թեեւ մեծ ընդմիջումներով, ոչ կանոնավոր կերպով: Իրենք չեն ուզում իրավական գործընթացներին միջամտել, միայն ընտանեկան հարաբերություններում միջնորդի դեր են ստանձնել: Հուսով ենք՝ այդ առաքելությունը կիրականացնեն:

- ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել էր նաեւ պատասխանել հարցին՝ արդյո՞ք Սարդարյանը հնարավորություն ունի լիարժեքորեն շփվել իր հարազատների եւ Հայաստանի իշխանությունների հետ: Որքանով հայտնի է, մինչ Ձեր դիմումը Սարդարյանի հարազատները որեւէ կապ չեն ունեցել նրա հետ, ճի՞շտ է, անգամ տեղեկություն չունեին նրա գտնվելու վայրի մասին:

-Այո, բացարձակապես, միակ ինֆորմացիան որ կա, այն կարճ  տեսահոլովակն է, որ Ադրբեջանի լրատվամիջոցները հրապարակել են, այն էլ՝ ոչ պաշտոնական աղբյուրներով, եւ մեր լրատվամիջոցները վերցրել են, կրկին ոչ պաշտոնական աղբյուրներով վերահրապարակել: Այսինքն՝  հարազատները ունեն միայն այդ կարճ տեսանյութը, որտեղ Սարդարյանը ինչ-որ պատմություն է պատմում, որը արժանահավատ չէ, հարցեր է առաջացնում նաեւ այդ պատմությունը պատմելու եղանակը: Այս անորոշությունն է հիմնական պատճառը, որ ընտանիքը դիմել է ՄԻԵԴ: Իհարկե, երբ ՄԻԵԴ-ը գանգատը կոմունիկացնում է, նշանակում է՝ նա անցնում է միջազգային պաշտպանության տակ:

-Ադրբեջանին հատուկ ձեռագի՞ր էր այդ տեսանյութը այդկերպ հրապարակելը:

-Շատ նման էր նախկինում տեղի ունեցած դեպքերին, օրինակ՝ Ղազարյանի, Սարիբեկյանի գործով (Մանվել Սարիբեկյանը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղից էր, հովիվ, գերեվարվել է 2010 թվականի սեպտեմբերի 11-ին, իսկ նոյեմբերի 2-ին ադրբեջանական կողմը Հայաստանին էր հանձնել նրա դին՝ խոշտանգված վիճակում. այդ գործով 2020 թվականի հունվարին ՄԻԵԴ-ը ճանաչել է կյանքի եւ խոշտանգումների արգելքի իրավունքների խախտումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով վճարել 62 հազար եվրո փոխհատուցում,- խմբ.): Այսինքն՝ ձեռագիրը  նույնն է. ինչ-որ լեգենդ են քաղաքացու վրա հյուսում եւ նրան զրկում են կապի հնարավորությունից, որպեսզի այդ լեգենդը աշխատի: Եվ փաստերն են շատ նման. սահմանին մոտ՝ 2-3 կամ 1.5-2 կմ հեռավորության վրա, քաղաքացիական անձը տվյալ դեպքում զբաղվել է իր ֆերմայով եւ հանկարծ հայտնվել է Ադրբեջանում. այդ ինչպե՞ս, ե՞րբ. սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում:

-Ինչպե՞ս պիտի տրվեն այդ հարցերի պատասխանները:

- Դե, մենք դա փորձում ենք պարզել իրավական գործընթացով: Դրանից զատ Կարմիր խաչը, որպես հումանիտար, ոչ իրավական կազմակերպություն, հուսով ենք, նույնպես միջոցներ կձեռնարկի այցի համար, որպեսզի հարազատները, թեկուզ միջնորդավորված, տեղեկություն ստանան, ինչպես Կարեն Ղազարյանի դեպքում է արվում:

- Պարո՛ն Ղազարյան, նախորդ շաբաթ ԱԱԾ-ն հայտնեց, որ ձեռնարկվում են միջոցներ՝ Սարդարյանին Հայաստան վերադարձնելու համար, դեպքին արձագանքեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը: Այս ընթացքում կապի մեջ եղե՞լ եք, համագործակցություն կա՞ պետական մարմինների հետ: 

- Պետական մարմինների հետ համագործակցության եզր մենք չունենք. հարուցվել է քրեական գործ, եւ ամենայն հավանականությամբ ծնողներին կներգրավեն որպես տուժողի ներկայացուցիչ կամ մենք կդիմենք, բայց միակ ձեւը քրեադատավարական եղանակն է: Այդ գործը շատ նախնական էտապում է դեռ, տեսնենք, եթե հնարավորություն լինի, նրա հարազատները կներգրավվեն, որպեսզի կարողանան մասնակցել վարույթին:

- Իսկ ՄԻԵԴ-ը ի՞նչ ժամկետ է սահմանել Ադրբեջանին ներկայացրած պահանջների կատարման համար:

- Դե, նախ մեզ համար է ժամկետ սահմանել, որպեսզի մենք հիմնական դիմումը ներկայացնենք մինչ օգոստոսի 19-ը, իսկ Ադրբեջանի համար ժամկետ է սահմանվել սեպտեմբերի 2-ը:

- Այսինքն՝ այն, որ անցնող մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը որեւէ քայլ չի ձեռնարկել, իրավական առումով դեռ խնդրահարույց չէ՞:

- Մեզ համար, նրա հարազատների համար ամեն օրն էլ խնդրահարույց է: Կոնկրետ այդ ժամկետը շատ երկարատեւ է. սա հրատապ միջոց է, որին ժամկետ են սահմանել մեկուկես ամիսը: Բայց, իհարկե, էլի շնորհակալ ենք, դա միակ մարմինն է աշխարհում, որը որոշել է ներգրավվել այս իրավական գործընթացում:

- Ձեր բուն գանգատը, որ առաջիկայում պիտի ներկայացնեք, կոնկրետ ինչի՞, ո՞ր իրավունքների մասին է:

- Դե, մենք կորոշենք արդեն. նրա կյանքն է վտանգի տակ, առողջությունը, կապի միջոցների բացակայությունը... Այս պահին մեզ համար կարեւոր հարցերն են՝ արդյո՞ք նրան տրվել է դատարանի իրավունք, տրվե՞լ է փաստաբան, արդյո՞ք հնարավորություն կա նրա հետ կապ հաստատելու, կա՞ քրեական գործ, առաջին հերթին նրա ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունն է կարեւոր, անվտանգությունը, գտնվելու վայրը եւ նաեւ վերադարձի հարցը, իսկ գանգատը երկրորդ կարեւոր հարցն է, որը մենք անպայման կներկայացնենք մինչ օգոստոսի 19-ը:

 

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի հուլիսի 30-ի համարում

Տպել
3578 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Ալեն Սիմոնմյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան մասին

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը