Կինը կատակել է, այնուհետև իսկապես վիճակախաղով միլիոն շահել
Բրիտանական Ուիթսլի քաղաքի բնակչուհին ամուսնուն կատակով ասել է, որ իբր վիճակախաղով գումար է շահել և կարճ ժամանակ անց իրականում շահել։
Լենտա.ռու-ն գրում է, որ 28-ամյա Շարլոտ Պերտը ամուսնուն ասել է, որ շահել է 250 հազար ֆունտ սթեռլինգ։ Երեք շաբաթ անց կատակն իրականություն է դարձել, նա շահել է մեկ միլիոն։ Նա շտապել է ուրախացնել ամուսնուն, զանգահարել է, սակայն վերջինս չի ցանկացել լսել կնոջը, չի հավատացել։
Նրան համոզել է շահումի մասին սքրինշոթը, որն ուղարկել է կինը։ Ամուսինները ծրագրում են գումարով նոր տուն գնել։