Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Անահիտ» մրցանակաբաշխությանը Հայկական ազգային կինոակադեմիան մրցանակներ կհանձնի տասներկու անվանակարգում

«Անահիտ» մրցանակաբաշխությանը Հայկական ազգային կինոակադեմիան 
մրցանակներ կհանձնի տասներկու անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային կինոյի «Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխությանը, որը կանցկացվի ապրիլի 16-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, մրցանակներ կհանձնվեն 12 անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահության անդամ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

«Ապրիլի 16-ը հայկական կինոյի ստեղծման կարևոր տարեթվերից է, և մենք շուտով կառավարությանը դիմում կներկայացնեք, որպեսզի այդ օրը հաստատվի որպես «Հայկական կինոյի օր» »,- նշեց Խաչատրյանը:

Անդրադառնալով մրցանակաբաշխության անվանակարգերին` նա ընդգծեց, որ դրանք 12-ն են` «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենարիստ», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն նկարիչ»,  «Լավագույն կոմպոզիտոր» և «Լավագույն ձայնային ռեժիսոր»:

«Նախատեսում ենք նաև «Հայկական կինոյում մեծ ավանդի համար» հատուկ մրցանակ հանձնել: Այդ անվանակարգում թեկնածուները  երկուսն են` ռեժիսոր և երաժիշտ, մարդիկ, որոնք մեծ հետք են թողել հայկական և համաշխարհային կինոյում»,-ասաց կինոգործիչը:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի խոսքով` մրցանակաբաշխությունները պետք է գաղափարախոսություն ունենան, պետք է խթանեն ֆիլմարտադրության զարգացմանը: Նա  հույս հայտնեց, որ «Անահիտ»-ը լավ կանցնի և ներկայացված ֆիլմերը լավը կլինեն:

Մրցույթի հայտերն ընդունվում են փետրվարի 22-ից  մարտի 11-ը: Հայտեր կարող են ներկայացնել միայն 2017 և 2018 թվականներին նկարահանված ֆիլմերի համար: Հայտ կարող են լրացնել նաև կինոակադեմիայի անդամները: Էդգար Բաղդասարյանը ներկայացնելու է իր «Էրկեն կիշեր» կինոնկարը, իսկ Հարություն Խաչատրյանը` «Վերադարձողները» ֆիլմը:

«Անահիտ» մրցանակաբաշխությունն անցկացնում է Հայկական ազգային կինոակադեմիան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am