Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ապտակ հեղափոխությանը. Խունդկարյանը Քոչարյանի կողմից պետության զավթման հանցակիցն է. Բաբաջանյան

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության հարցը:

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթում հայտարարեց. «Հարգելի գործընկներներ, որևէ պաշտոնում որևէ թեկնածուի քննարկման տրամաբանությունը այդ թեկնածուի արժանիքների վերհանումն է, այն շրջանակի ուրվագծումը, թե ինչպիսին պետք է լինի առաջադրված թեկնածուն։ Երվանդ Խունդկարյանի պարագան միանգամայն այլ է, նրա թեկնածության քննարկումն այն մասին է, թե ինչպիսին չպետք է լինի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն։ Եվ դա ապացուցվում է փաստերով ու էմպիրիկ տվյալներով։

Մինչև բուն ելույթս, կուզենամ անդրադառնալ մի կարևոր հանգամանքի, Ինձ և Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին հասու դարձած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Երվանդ Խունդկարյանին վերաբերող այս եզրակացությունը կարևոր նշանակություն ունի նրա ընտրության համար։ Այդ մարմինը սակավ ռեսուրսներով ահռելի աշխատանք է կատարել և մենք պարտավոր ենք նրա տված եզրակացությունը առանցքային դիտարկել մեր ընտրության համար։ Եթե մենք չենք կարևորում այս զեկույցի եզրակացությունը նշանակում է անդառնալի հարված հասցնել մեր իսկ կողմից ստեղծված այդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հեղինակությանն ու վստահելիությանը։ Սա չափազանց վտանգավոր ու անթույլատրելի նախադեպ կարող է դառնալ։

Հայաստանի իրողություններին անծանոթ մեկի համար նրա կենսագրությունը կարող է շատ տպավորիչ լինել, քանի որ նոմինալ առումով Խունդկարյանը զբաղեցրել է տասնյակ պատկառելի պաշտոններ։ Բայց այդ փայլը խամրում է անմիջապես այն պահին, երբ հիշում ենք, թե որ համակարգում է Խունդկարյանը զբաղեցրել այդ պաշտոնները և թե ինչպես է նաև նրա անմիջական մասնակցությամբ ապականվել, աղճատվել, այլանդակվել այդ կարևորագույն պետական ինստիտուտը, ինչպես է Խունդկարյանի պաշտոնավարման ժամանակ այդ համակարգը ամեն օր ավելի մշուշոտ դարձրել Հայաստանի ժողովրդավարական ապագան, կեղեքել Հայաստանի քաղաքացուն, բռնաբարել հայ ժողովրդի հույսը ապագայի նկատմամբ։

Դատական համակարգ՝ ահա Երվանդ Խունդկարյանի կարիերայի բնօրրանը։ Նույն այն դատաիրավական համակարգը, որը ավելի քան երկու տասնամյակ եղել է Հայաստանի ամենաարատավոր ու ամենակոռումպացված ոլորտը։ Համակարգ, որը մասնակից է եղել  ամենատարբեր հանցագործությունների՝ սկսած պետության ու իշխանության զավթումից, մինչև հարյուրավոր բռնաճնշված քաղբանտարկյալներ և հազարավոր ապօրինի ունեզրկվածներ։

Նրա կարիերայի գագաթնակետն իհարկե Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնն է, Խունդկարյանը, սակայն, դատական համակարգին մեծագույն վնաս է հասցրել առավելապես պրակտիկ դատավորի պաշտոնավարման շրջանում։

Մինչև Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալը նա հասցրել է որպես դատավոր աշխատել Հայաստանի տնտեսական դատարանում, Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Հայաստանի վճռաբեկ դատարանում։ Ահա այս պաշտոններում է դրսևորվել Երվանդ Խունդկարյանի, ասենք այսպես, մեծագույն վնասակարությունը, որով մեծագույն հարված է հասցվել պետության ու դատական համակարգի հեղինակությանը։

Մինչև մի քանի առանձին աղմկահարույց գործերով Խունդկարյանի կայացրած խայտառակ վճիռներին անդրադառնալը, նշեմ, որ որպես  վճռաբեկ դատարանի նախագահ նրա  մասնակցությամբ կայացված մեկ տասնամյակից ավելի որոշումներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումների հիմքով Հայաստանի Հանրապետությունը մոտ 306 հազար եվրոյի փոխհատուցում է տրամադրել։

ՄԻԵԴ–ի  կողմից խախտում է ճանաչվել առնվազն տասն այնպիսի գործերով, որտեղ պետության կարիքների համար օտարվել է անհատներին պատկանող սեփականությունը և այդ հիմքով առաջացրել սեփականության իրավունքի, առանձին դեպքերում՝ արդար դատաքննության իրավունքի խախտումներ։

Սա Խունդկարյանի գործունեության ՀԱԿԱԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ է՝ դրամական արտահայտությամբ։ Սակայն, ցավոք, շատ ավելի մեծ ու ըստ էության անչափելի է այն վնասը, որ դատական համակարգի ու պետության հեղինակությանը Խունդկարյանը հասցրել է իր կայացրած այդ, այդ թվում՝ մի շարք աղմկահարույց գործերի վերաբերյալ վճիռներով։

Երվանդ Խունդկարյանն իր ավանդն է ունեցել Հայաստանում խոսքի ազատության ու ժողովրդավարության դեմ ուղղված թերևս ամենախայտառակ օպերացիաում՝ «Ա1+» հեռուստաընկերության փակման գործում։ Լիցենզիայից զրկվելուց հետո «Ա1+» հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անգործությունը վերացնելու համար հայց էր ներկայացրել Հայաստանի տնտեսական դատարան, որտեղ հայցը որպես դատավոր քննել է հենց Երվանդ  Խունդկարյանը։ Տնտեսական դատարանը՝ Խունդկարյանի նախագահությամբ մերժեց հեռուստաընկերության հայտը՝ անհիմն լինելու հիմքով, իսկ արդեն 2008 թ․ հունիսի 17–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ որոշումը խախտում ճանաչեց՝ արձանագրելով, որ հեռուստաընկերությանը լիցենզիայի տրամադրումը մերժելը հանդիսացել է միջամտություն Ա1+ հեռուստաընկերության տեղեկատվության և միտք տարածելու ազատությանը։

ՄԻԵԴ–ը գտել է, որ հեռուստաընկերության հայտը մերժելու պատճառաբանված  որոշման բացակայության պարագայում, դրա արդարությունը անկողմնակալությունն ու օրենքին համապատասխանությունը չեն կարող ապացուցվել։ Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ հեռուստաընկերության յոթ հայտերի մերժումները, որոնց առնչությամբ որոշումները չեն պատճառաբանվել, խոսքի ազատության հիմնարար իրավունքին կամայական միջամտություններից բավարար պաշտպանություն չի ապահովում։ Այսպիսով, Երվանդ Խունդկարյանը անմիջական մասնակցություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի իշխանության կողմից ժողովրդավարության ու խոսքի ազատության դեմ սանձազերձված ամենախոշոր հարձակմանը՝ անկախ հեռուստաընկերության փակման գործին։

Իրականում սա կարևոր նշանային դրվագ է Երվանդ Խունդկարյանի կենսագրության մեջ, որովհետև Ա1+–ի գործը սովորական գործ չէ, այն համակարգային նշանակություն ունեցող ակտ է, որից էլ լայն իմաստով սկսվեց պետության ու իշխանության բռնազավթումը։ Այդ վճիռը կայացնելով Խունդկարյանը պետության զավթիչների պարագլուխ Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով անձամբ մասնակից ու հանցակից է դարձել պետության բռնազավթման այս արարքին։

Սա էլ իր հերթին նշանակում է, որ ընտրելով Խունդկարյանին, մենք, ըստ էության, լեգիտմացնում ենք նախկինում պետության ու իշխանության զավթումը՝ դառնալով այդ հանցագործության թեկուզ անուղղակի մասնակիցներ։ Իր այդ հակաժողովրդավարական քայլով ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հանրության շրջանում հայտնի դարձած անձին ցանկանում ենք ընտրել որպես ժողովրդավարության երաշխավոր գլխավոր ինստիտուտներից մեկի՝ Սահմանադրական դատարանի դատավոր։

Ի՞նչ է սա, եթե ոչ ապտակ Հայաստանի թավշյա հեղափոխությանը,  ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին։ Երկու տարի առաջ, ամենադժոխային երազում պատկերացնել հնարավոր չէր նախկինի հանցավորության ու արատավորության մարմնավորումը կարող է հայտնվել ժողովրդավարական Ազգային ժողովի առաջ և հավակնել ՍԴ դատավորի պաշտոնին։

Խունդկարյանը՝ որպես Վճռաբեկ դատարանի նախագահող դատավոր որոշումներ է կայացրել նաև այնպիսի գործերում, որոնց հիմքով ՄԻԵԴ–ը արձանագրել է սեփականության իրավունքի, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի խախտումներ։ Դրանցով, ի դեպ, մեծագույն վնաս է հասցվել ոչ միայն սոսկ դատական համակարգի հեղինակությանը, այլև Հայաստանի ներդրումային ու բիզնես միջավայրի գրավչությանը։

Ընդամենը մեկ օրինակը բավարար է՝ դրանում համոզվելու համար։ 2017 թ. սեպտեմբերի 27–ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի կողմից գանգատ է ներկայացվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Խունդկարյանն ուղղակի մասնակցել է Թեղուտի բնակիչների ունեզրկման պատճառ դարձած վճիռներին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  ընդդեմ Հայաստանի 8 գործ վերաբերում է Թեղուտ գյուղի ունեզրկված բնակիչներին։

Պարոն Խունդկարյան, Դուք անձնապես մարդկանց սեփականազրկել եք կոնվենցիայի բազմաթիվ խախտումներով՝ 8 գործերով էլ  խախտումը ճանաչվել է ՄԻԵԴ-ի կողմից։ Հայաստանի Հանրապետությունը միայն այս գործերով 100 հազար եվրո փոխհատուցում է վճարել։

Երվանդ Խունդկարյանի անունը շրջանառվել է նաև 2013 թ. մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ աղմահարւոյց զեկույցում, որի վերաբերյալ Դուք ծպտուն չեք հանել։ Մեջբերեմ ՄԻՊ զեկույցից «․․․ Եթե Վճռաբեկ դատարանի ու նրա երկու պալատների նախագահներ (…) Երվանդ Խունդկարյանը պատճաշ գործերին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ։ Վերջապես, եթե այդ երեք նախագահներն արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու եղանակների հետ»։ Նույն զեկույցում ընդգծված կերպով ներկայացվել են փաստեր Վճռաբեկ դատարանում ձևավորված՝ դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու համակարգի վերաբերյալ։

Հարգելի գործընկերներ, ես ներկայացրեցի Երվանդ Խունդկարյանի կենսագրության ամենաաղմկոտ դրվագները, վստահաբար, ոչ բոլորը։ Բայց այդքանն էլ բավարար է՝ արձանագրելու համար, որ նա Հայաստանի խայտառակ դատական համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է, մարդ, ով մաս է կազմել  ժողովրդավարության ու խոսքի ազատության դեմ պետական արշավին, մարդ, ում վճիռներով ունեզրկվել են տասնյակ քաղաքացիներ, դատավոր, ում կայացրած վճիռների պատճառով Հայաստանի գործարար համբավին ու ներդրումային գրավչությանը հասցվել է տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս։

Այսօր՝ մենք քվեարկելով նրա թեկնածության օգտին լեգիտիմացնելու ենք նրա գործած բոլոր ապօրինությունները, պոստֆակտում ինքներս մաս ենք դառնալու այդ անօրինականություններին և Սահմանադրական դատարան ենք գործուղելու դատավորի, ով չի համապատասխանում ո՛չ իրավականության, ո՛չ մասնագիտական ու անձնային բարեվարքության նվազագույն պահանջներին իսկ։

Երվանդ Խունդկարյանի արատավոր կենսագրությունը սոսկ պատմական փաստ չէ, ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում այն ունենալու է նաև գործառութային նշանակություն, իսկ ավելի ճիշտ՝ առաջացնելու է դիսֆունկցիա։ Բանն այն է, որ որպես Վճռաբեկ դատարանի նախագահ Խունդկարյանը քննել է տասնյակ, հարյուրավոր քաղաքացիների դիմումներ, որոնց մի մասը մերժվել է, մյուսների վերաբերյալ կայացվել են անարդար վճիռներ։ Եվ այդ քաղաքացիներն այդ վճիռները բողոքարկելու համար կամ արդեն իսկ դիմել են կամ առաջիկայում դիմելու են Սահմանադրական դատարան։ Իսկ դա նշանակում է, որ բոլոր այդ գործերի քննության ժամանակ ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում Խունդկարյանը ստիպված է լինելու ինքնաբացարկ հայտնել։

Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը խնդրահարույց է ոչ միայն իր արատավոր կենսագրությամբ: Խունդկարյանը որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Այդ ընտրությունները, ըստ փաստաբանական համայնքի ներկայացուցիչների, այդ նույն օրը կայացած այլ մարմինների թեկնածուներին պնդումների ու մամուլի հրապարակումների, անցել են կեղծիքներով: Ավելին՝ դատավորների ընդհանուր ժողովում առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի մյուս՝ չընտրված թեկնածուն այսօր վիճարկում է այդ ընտրությունների արդյունքները:

Այսինքն՝ Երվանդ Խունդկարյանը խնդիր ունի իր թեկնածության լեգիտիմության հետ, ինչը, նրա ընտրվելու դեպքում մեծագույն հարված է հասցնելու Սահմանադրական դատարանի հեղինակությանը: Փաստորեն, ընդամենը 230 դատավորներ չեն կարողացել նորմալ ու արդար ընտրություններ կազմակերպել, կեղծված ընտրություններով որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ներկայացնելով մեկին, ով այդ պաշտոնում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանում պետք է նաև օրինակ համապետական ընտրությունների արդյունքների անաչառ քննություն անցկացնի: Ակնհայտ է, որ դա ուղղակի անհնար է ի բնե՝ ոչ լեգիտիմ ընտրություններով որևէ պաշտոնում ընտրված մեկը չի կարող արդար որոշումներ կայացնել այլ՝ համապետական կարևորության ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ գործերի առնչությամբ:

Երվանդ Խունդկարյանը նախկին համակարգի վառ ներկայացուցիչ է։ ընտրելով Խունդկարյանին՝ մենք գործնականում Սահմանադրական  դատարան ենք վերադարձնում նրանց ում մերժել ենք առաջին օրից, նրանց ովքեր Սերժ Սարգսյանի և նրա հարազատների գրպանում գտնվելուց զատ, այդ գրպանի պարունակությունն ավելի կարևոր են համարել, քան Հայաստանի պետական շահը։ Կողմ քվեարկելով Երվանդ Խունդկարյանին՝ մենք դեմ ենք գնում ժողովրդի այդ մերժմանն ու որոշմանը։ Հետևաբար Խունդկարյանի ընտրությունը լինելու է հակահեղափոխության հաղթանակը։ Անձամբ ես չեմ մասնակցելու դրան։ Վստահ եմ, դուք բոլորդ հեղափոխության հաղթանակն անշրջելի դարձնելու համար եք այստեղ և մենք այդ գործում դաշնակից ենք»։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում