211652_close_icon
views-count1967 դիտում article-date 11:22 07-12-2020

ԵՄ-ն պատրաստվում է երկարաժամկետ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ. Եվրահանձնաժղովի փոխնախագահ

Եվրամիությունն առաջիկա գագաթնաժողովի ժամանակ պատրաստվում է ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Շինասը, գրում է Ahval-ը։ Նրա խոսքով՝ Անկարան շատ սխալ քայլեր է արել, որոնք անհետևանք չեն կարող մնալ։ «Թուրքիան ամեն ինչ սխալ է արել։ Նա արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հակազդի ոչ միայն Եվրոպային, այլև բոլորին։ Եվ դրա համար պետք է վճարել»,- ասել է Եվրոպական խորհրդի փոխնախագահը: Շինասը հայտարարել է, որ ԵՄ-ն Անկարայի դեմ պատժամիջոցներ կսահմանի հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովի ժամանակ՝ նշելով, որ դրանք «կլինեն ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ», իսկ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի և Միացյալ Նահանգների հետ կվերանայվեն: Նշենք, որ դեկտեմբերի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովին ԵՄ առաջնորդները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը։

Նմանատիպ նյութեր