Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ռոբերտ Քոչարյանը դարձավ մոլի «հեղափոխական». երկրորդ նախագահը լրիվ կորցրել է իրեն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Այս ուղերձը «բացառիկ» է՝ իր մի քանի շեշտադրումներով։ Քոչարյանի տարածած տեքստում մասնավորապես ասված է. «…Արժեքները, հանուն որոնց մարդիկ փողոցներ էին դուրս գալիս, այսօր հարվածի տակ են: Այն, ինչ տեղի էր ունենում սիրո և համերաշխության նշանաբանով, այսօր դրա առաջնորդների ջանքերով վերածվում է ատելության, վրեժի և անօրինականության: Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են: Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ մեր երկիրը հաղթահարելու է այդ դժվարություններն արժանապատվությամբ, և արդյունքում Հայաստանում մենք ոչ թե անձի պաշտամունք ենք ունենալու, այլ իրական ժողովրդավարություն, ոչ թե հասարակություն, որը բաժանված է սևերի և սպիտակների, այլ միասնական ազգ, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ, այլ երաշխավորված անվտանգություն ու բարեկեցիկ կյանք Հայաստանի և Արցախի համար»:

Ռոբերտ Քոչարյանն այնքան է կորցրել իրականության զգացումը, որ փորձում է հեղափոխությունը, որն ուղղված էր իր ստեղծած քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, պաշտպանել այն իրականացնողներից։ Այս տրամաբանությամբ ցանկացած բան կարելի է վերածել զավեշտի։ Սա մի կողմից՝ խոսում է այն մասին, որ Քոչարյանը ոչ մի պատկերացում չունի իր քաղաքական հեռանկարի, անելիքների մասին ու, ըստ էության, քաոտիկ քայլեր է անում, մյուս կողմից՝ երկրորդ նախագահը տողատակում ակնարկում է, որ հեղափոխությունն ուղղված էր ոչ թե իր, այլ Սերժ Սարգսյանի դեմ։ Սա նույնպես իրականության կորստի դրսևորում է։

Իրավամբ հեղափոխությունը սկզբնավորվեց ու զարգացավ «Մերժենք Սերժին» կարգախոսով, սակայն Սերժ Սարգսյանի վարչապետությունը զանգվածային շարժման միայն առիթն էր, այն թեզը, որն այդ պահին ամենից շատն էր ասոցացվում քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարի հետ։ Խորքային առումով՝ թավշյա հեղափոխությունն ուղղված էր քրեաօլիգարխիկ համակարգի, նրա կոռումպացվածության, ամենաթողության հետ։ Հեղափոխության հզոր ալիքի հարվածից տապալված համակարգի «կնքահայրն» ու խորհրդանիշը Ռոբերտ Քոչարյանն է, ու բնավ պատահական չէ, որ հենց նա է այսօր դարձել հակահեղափոխության ռևանշի, ռեստավրացիայի խորհրդանիշը։ Քոչարյանը չի կարող խոսել հեղափոխության օրակարգը պաշտպանելու մասին, որովհետև նրա ցանկացած գործողություն, քայլ ընկալվում է որպես ռևանշի ձգտում։

Անշուշտ, որևէ հեղափոխություն ապահովագրված չէ ավտորիտարիզմի վտանգից, սակայն նման ռիսկերն ավելի շատանում են, երբ հեղափոխական կառավարության դեմ պայքարում է ռևանշիզմը՝ պրակտիկորեն լեգիտիմացնելով նոր իշխանությունների ցանկացած քայլ, անգամ ոչ այնքան օրինական կամ նույնիսկ ռեպրեսիվ։ Նույն տրամաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանի «սևերի» ու «սպիտակների» բաժանումն օբյեկտիվորեն չի աշխատելու, երբ Հայաստանում վերջնականապես արմատախիլ արվի հակահեղափոխության վտանգը, այլ խոսքով՝ չեզոքացվի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնը։

Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն այսօր դարձել են Հայաստանում դեմոկրատական ընդդիմության ձևավորման հիմնական խոչընդոտը, որովհետև ցանկացած, նույնիսկ առողջ քննադատություն իշխանության հասցեին հասարակությունը նույնացնում է հակահեղափոխության հետ։

Սակայն հուսանք, որ սա Քոչարյանի վերջին ուղերձն է՝ անխուսափելի թվացող ազատազրկումից առաջ։ Հակահեղափոխության բացակայության պայմաններում մեր հասարակությունն իր քվեով կարող է ձևավորել նորմալ իշխանություն և ընդդիմություն, որոնք կլինեն քաղաքական մրցակիցներ՝ հեղափոխության պլատֆորմի հենքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում