News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ մեկ անձը Նիկոլ Փաշինյանն է. շնորհավորում եմ, պարոն Փաշինյան, Ձեզ մոտ ստացվեց: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Աշոտյանն ասաց. «Երբ Դուք մի քանի շաբաթ գնում նստում էինք փողոցում, Ձեզ ոչ ոք չէր հավատում՝ բացի ձեր կուսակիցներից: Դուք ներշնչեցիք հույս, էներգիա, ոգեւորեցիք մարդկանց եւ տարիների ընթացքում կուտակված խնդիրները, որոնք չի կարելի վերագրել բացառապես վերջին 10 տարիներին, արմատներով դրանք անկախության առաջին տարիներից են գալիս, այդուհանդերձ, այս նախագահական ժամկետներից հետո, Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով բոլոր պետական ձախողումների ու մեղքերի ծանրությունը: Այլեւս մի՛ շահարկեք Սերժ Սարգսյանի անունը, այդ ասպետական քայլից հետո դա այլեւս ազնիվ չէ: Եկեք նոր գինին չփորձենք լցնել հին տակառների մեջ, կա՛մ պայթեցնելու է, կա՛մ թթվի:

Դուք ասացիք «մերժիր Սերժին»՝ Սերժ Սարգսյանը գնաց, մերժեցիք Կարեն Կարապետյանին՝ նա չառաջադրվեց, մերժեցիք ՀՀԿ-ին՝ մենք որեւ թեկնածու չենք առաջադրել: Այս հաջողությունը Ձերն է եւ այն ժողովրդինը, որ հրապարակում է: Այդ ամենի պատասխանատվությունը մերն է, եւ ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ գրեթե չկա գեթ մեկ գործիչ, որը չունի իր մեղքի բաժինն այս խնդիրների մեջ»,- հայտարարեց Աշոտյանը:

Նա նշեց, որ պատրաստ է Սեյրան Սարոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ լինել ընդդիմություն. «Անգամ առանց Նիկոլի եմ պատրաստ աշխատել ընդդիմություն: ՀՀԿ-ի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ դրա վառ ապացույցներից մեկն էր: Երկրին պետք է ընդդիմություն, այլակարծություն, ժողովրդավարությունը տոտալիտար մեթոդներով չի հաստատվում: Իմ սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հնարավոր չէ այդպես: Փաշինյանի ելույթը՝ որպես վարչապետի թեկնածու, դիմադրողական էր, արժանապատիվ էր, բայց բավարարող ու համարժեք չէր այն խնդիրներին, որոնք կան Հայաստանում՝ անվտանգություն, միգրացիա, աղքատություն, կոռուպցիա: Նիկոլ Փաշինյանը զիջում է ընդդիմության առաջնորդներ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ե՛ւ Կարեն Դեմիրճյանին, ե՛ւ Վազգեն Մանուկյանին: Նա հրաշալի, խելացի, խարիզմատիկ մարդ է, բայց կան գործոններ, որոնք այս կամ այն պարագայում հնարավոր չեն դարձնում այդ պաշտոնավարումը: Ես չեմ ընդունում մոտեցումը, որ կա՛մ ես ձեր եղբայրն եմ, կա՛մ պետք է ձեզ խաչեմ: Ինչո՞ւ են ժամանակակից մեսիաները իրենց խաչելու փոխարեն ուրիշներին ուզում խաչել»:

Արմեն Աշոտյանը նկատեց, որ հիմա կանգնած են վատի եւ կործանարարի միջեւ ընտրության առջեւ. «Վատ է, որ ես հիմա չեմ կարողանում դուրս գալ ասել՝ ես էլ եմ միանում շարժմանը, բայց կործանարար եմ համարում մոտեցումը, որ մեզ ստիպում են կատարել մի ընտրություն, որն ինձ համար անձամբ Հայաստանի ավարտի սկիզբն է: Ես չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, դառնա Հայաստանի վերջին վարչապետը: Նիկոլն իր անունը գրել է Հայաստանի նորագույն պատմության մեջ ոսկե տառերով, չեմ ուզում փոխվի: Ուզում եմ կապիտալիզացնել այն, ինչ արդեն ունենք: Սա նման է իրար դեմ բարձր արագությամբ ընթացող մեքենաների, եւ ով առաջինը ղեկը թեքում է, ստացվում է՝ պարտվել է: Ինչո՞ւ մենք պետք է ղեկը թեքենք, որ ասեք՝ պարտվել եք: Մենք չափից ավելի արագ ենք գալիս իրար վրա: Չափից ավելի վտանգավոր է երկրի համար»:

Աշոտյանը կոչ արեց չպիտակավորել այն մարդկանց, որոնք այլ կերպ են մտածում: «Մենք հայրենիք զիջելու իրավունք չունենք, ու խնդիրը բոլորովին Նիկոլ Փաշինյանը չէ»,- խոսքն ամփոփեց Արմեն Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ