▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի դեռ ժողովուրդն ասում է՝ ինչ ուզում է անեն, ես իմ 10.000 դրամն եմ վերցնելու, վատ է ապրելու

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ հնարավոր նախագահի, վարչապետի հարցը մանր խնդիր է, սրանց հետևից ընկնելով՝ մենք բաց ենք թողնում շատ կարևորները:

«Այնպես չէ, որ նրանք օդից են ընկնելու: ՀՀԿ-ն ապրիլի 2-ին հաղթել է խորհրդարանական ընտրություններում և ինքն է որոշելու ամեն ինչ: Ասենք Գալուստ Գրիգորիչն  է լինելու, դրանից ի՞նչ է փոխվելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Նրա հետ կարծես լուռ համաձայնեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով միանգամից անդրադարձավ այլ հարցի, որն է վաղը՝ հունվարի 19-ին «Ելք» դաշինքի «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսի ներքո անցկացվող երթին:

«Չեմ հավատում «Ելք»-ի նախատեսած երթի անկեղծությանը: Եթե իրոք ժողովրդին օգնելու խնդիր է դրված, կարծում եմ, որ նախաձեռնող քաղաքական ուժը պետք է կարողանա համախմբել ամբողջ քաղաքական դաշտին: Նախօրոք պետք է հանդիպեին նրանց ու հասարակական կազմակերպությունների հետ: Ի դեպ, սա ավելի շուտ պետք է որևէ  հասարակական կազմակերպություն կազմակերպեր, քանի որ քաղաքական հարց չէ»,-նշեց Ռուբեն Հակոբյանը:

Այստեղ նրա հետ չհամաձայնեց Կարեն Քոչարյանը:

«Այստեղ օրենսդրական հարց են ուզում լուծել, քանի որ թանկացումները հենց այնպես չեն եղել: Ցանկանում են օրենքը հետողորմյա անել»,-ընդգծեց քաղտեխոնոլոգը՝ շեշտելով.

«Շատ քաղաքական շարժումներ սկսվել են սոցիալական հարցեր բարձրացնելուց: Մինչև ժողովուրդը չհասկանա, որ իրենից շատ բան է կախված, ոչինչ չի փոխվելու: Քանի դեռ ասում են՝ ինչ ուզում է անեն, ես 5000 կամ 10.000 դրամն եմ վերցնելու, այո՛, ապրելու են այնպես, ինչպես ապրում են, այո՛, գնալով ավելի վատ են ապրելու»:

«Որևէ քաղաքական ուժ չհայտարարեց, որ միանում է  «Ելք»-ին, քանի որ միասնական ուժերով պայքարելու խնդիր չի դրված: Այս նարցիսիզմը թույլ չի տալիս  համախմբվել: Պետք է վերացնել ասել՝ ես ամենակարողն եմ, չվաճառվածն ու այլընտրանքայինն եմ»,-հակադարձեց Ռուբեն Հակոբյանը:

Շարունակելով նրա միտքը՝ կապված ինքնասիրահարվածության հետ, Կարեն Քոչարյանն ասաց.

«1991 թվականից է սկսվել այս ինքնասիրահարվածությունն ու դրա հիմնադիրը Պարույր Հայրիկյանն է: Նրան հաջորդել են Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արթուր Բաղդասարյանը: 1998թ., երբ իշխանության թեկնածուն Ռ.Քոչարյանն էր, Վազգեն Մանուկյանն ասում էր՝ ես հաղթել եմ  1.5 տարի առաջ, ես եմ ընդդիմության դեմքը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին