Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վտանգավոր տենդենց․ Ինչո՞ւ է ՀՖՖ-ն թանկացրել ազգային հավաքականի հանդիպման տոմսերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ վաճառքի հանեց 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերը: ՀՖՖ պաշտոնական կայքում նշվում է, որ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով: Ըստ տրիբունաների՝ սահմանվել են տոմսերի հետևյալ գները՝ հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ, արևելյան տրիբունա՝ 3000-5000 դրամ, արևմտյան տրիբունա՝ 7000-9000 դրամ: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո Արթուր Վանեցյանը զգալիորեն իջեցրել էր ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպման տոմսերը, ինչը խթան հանդիսացավ, որպեսզի «Հանրապետական» մարզադաշտը ավելի լեցուն դառնա:

Նախորդ տարվա հոկտեմբերին Ջիբրալթարից կրած խայտառակ պարտության ժամանակ «Հանրապետական» մարզադաշտ էր եկել մոտ 9-10 հազար ֆուտբոլասեր, ինչը կարելի է բավական բարձր ցուցանիշ համարել: Վանեցյանի կողմից տոմսերի գների իջեցումը կարևորագույն քայլերից մեկն էր հայկական ֆուտբոլը զարգացնելու և մասսայական դարձնելու գործում: Այն մեծ ոգևորություն էր առաջացրել նաև երկրպագուների շարքերում: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրոք սովորաբար հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերն արժեին 4000 դրամ: Երկրպագուները բազմիցս էին իրենց բողոքի ձայնն արտահայտել տոմսերի թանկ լինելու վերաբերյալ, բայց…

Ինչևէ, երեկ սոցիալական կայքերում շարունակ հիշատակվում էր ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի մասին: Այո, մարզադաշտի կեսից ավելիի տոմսերը արժեն 1000 դրամ, բայց այս կոնցեպտը կարծես թե նոր չէ: Վանեցյանի գլխավորած ՀՖՖ-ն հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը 1000 դրամով էր վաճառել նաև նախորդ տարի հոկտեմբերին տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-Մակեդոնիա մրցավեճերի ժամանակ: Ավելին, նշված հանդիպումների համեմատ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշակիորեն փոխել է գնային քաղաքականությունը և թանկացրել տոմսերը: Մասնավորապես, Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-Մակեդոնիա հանդիպումների արևելյան տրիբունայի տոմսերն արժեին 3000-4000, իսկ արևմտյան տրիբունաների տոմսերը՝ 5-7 հազար դրամ:

Հայաստան-Ֆինլանդիա խաղի արևելյան տրիբունայի տոմսերն արժեն արդեն 3000-5000, իսկ արևմտյան տրիբունայի տոմսերը՝ 7-9 հազար դրամ: Փաստորեն, վերջին հանդիպումների համեմատ ՀՖՖ-ն արևելյան տրիբունայի տոմսերը թանկացրել է 1000, իսկ արևմտյան տրիբունայի տոմսերը՝ միանգամից 2000 դրամով: Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի օրոք արևմտյան տրիբունայի տոմսերն արժեին 8000-10000, իսկ արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ: Ռուբեն Հայրապետյանի օրոք Հայաստանի ազգային թիմը վերջին հանդիպումն անցկացրել էր նախորդ տարվա սեպտեմբերին՝ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում հյուրընկալելով Լխտենշտեյնի հավաքականին: Այս հանդիպման հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը Հայրապետյանի գլխավորած կառույցը վաճառել էր 2000 դրամով:

Եթե համեմատենք Հայրապետյանի օրոք վերջին հանդիպման գնային քաղաքականությունը Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման հետ, ապա կստացվի ՀՖՖ նոր ղեկավարությունը 1000 դրամանոց քայլ է կատարել և PR-ի միջոցով փորձում է այն, այսպես կոչված, «ռասկրուտկա» անել: Ավելի ստույգ, Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերի 50 տոմսերից ավելին արժեին 2000, իսկ այժմ՝ 1000 դրամ:

Ինչ խոսք, ցավալի է, որ նախորդ հանդիպումների համեմատ ՀՖՖ նոր ղեկավարությունը թանկացրել է գները: Արդեն իսկ նկատվում է տենդենց ՀՖՖ նախկին համակարգի տոմսային քաղաքականությանը նմանվելու: Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ է ՀՖՖ-ն թանկացրել ազգային հավաքականի տոմսերը: Մի՞թե հնարավոր չէր պահպանել այն գնացուցակը, որը սահմանված էր Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-Մակեդոնիա հանդիպումների ժամանակ: Բնական է, որ այս հարցի վերաբերյալ ՀՖՖ-ն կունենա իր մեկնաբանությունը, օրինակ՝ նշելով, որ վերջին հանդիպումները Ազգերի լիգայի շրջանակներում էին, իսկ Հայաստան-Ֆինլանդիան ընտրական փուլի մրցավեճ է, և որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կարգով ավելի բարձր է Ազգերի լիգայից: Այսօր Հայաստանի ազգային հավաքականը, մեղմ ասած, ծանր վիճակում է գտնվում, և Եվրո-2020-ի մեկնարկային հանդիպումներում հավանականությունը փոքր է, որ դրական արդյունքի կհասնենք: Ավելին, կա հավանականություն, որ մարտի 23-ին Բոսնիա և Հերցեգովինայի արտագնա հանդիպումից հետո ֆուտբոլիստների որոշ մասը նույնիսկ տոմսերի ձրի լինելու դեպքում չի ցանկանա մարտի 26-ին մարզադաշտ գնալ:

Շատերը կհամաձայնեն, որ ներկայիս վիճակում տոմսերի գների բարձրացումը պատեհ չէր: Մնում է հուսալ, որ առաջիկա հանդիպումներում մեր հավաքականը արժանի խաղ կցուցադրի, և «Հանրապետականի» տոմսարկղերի մոտ հերթեր կգոյանան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում