Եվրոպայի տնտեսության համար ծանր ժամանակներ են կանխատեսում

Եվրոպայի տնտեսությունը 2019 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է 0,2 տոկոսով: Այդ մակարդակը ցածր է վերլուծաբանների կանխատեսումներից: Այդ մասին գրել է Bloomberg-ը: Ինչպես նշել է գործակալությունը, 2019 թվականի առաջին եռամսյակում Եվրոպայի տնտեսությունն աճել է 0,4 տոկոսով:

Դա արդեն հարվածել է տնտեսության կորպորատիվ հատվածին, մասնավորապես, անդրադառնալով ավտոարտադրողների վրա: Բացի դրանից, վերլուծաբանները ենթադրում են, որ այս շաբաթ հայտնի կդառնա գնաճը 1,3-ից մինչեւ 1,1տոկոս իջնելու մասին, ինչը նույնպես նպաստում է տնտեսության աճի տեմպերի դանդաղմանը:

Նրանց կարծիքով՝ երրորդ եռամսյակում տնտեսական ցուցանիշները կմնան անմխիթարական, Եվրոպայի տնտեսության աճի տեմպերի թուլացումը կշարունակվի: Մինչ այդ Եվրապայի կենտրոնական բանկում (ԵԿԲ) տագնապ են հնչեցնում: Կարգավորիչի ղեկավար Մարիո Դրագին, որն այլեւս չի կարող իջեցնել հանգուցային տոկոսադրույքը, հանձնարարել է ուսումնասիրել, թե ԵԿԲ-ն ինչ նոր միջոցներով կարող է խթանել եվրոպական տնտեսության աճը:

Տեսանյութեր

Լրահոս