News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Յուրի Միլները պատրաստվում է կազմակերպել առաջին մասնավոր տիեզերական առաջադրանքի իրականացում  Սատուռնի արբանյակի վրա՝ Երկրից դուրս քաղաքակրթություն փնտրելու համար, փոխանցում է GeekWire-ը։

Գիտնականների հաշվարկներով, կենդանի օրգանիզմները կարող են բնակվել հսկա մոլորակների արբանյակներից որեւէ մեկի սառույցների տակ։

«Ամենահեռանկարային թեկնածուն վերջերս դարձել է Էնցելադը՝ Սատուրնի արբանյակներից մեկը»,- ասել է Միլները Սիեթլի «Նոր տիեզերական դարաշրջան» գիտաժողովում։

«Երկրից դուրս քաղաքակրթություն փնտրող հետազոտողներին հաջողվել է այնտեղից անսովոր ազդանշաններ ստանալ», - ասել է նա։

«Մենք իսկապես գտել ենք այն, ինչ չէինք սպասում՝ տարօրինակ օբյեկտներից  ռադիոազդանշաններ», - ասել է միլիարդատերը։ Արբանյակի մոտ կարող են արշավախումբ ուղարկել «հարաբերականորեն շուտ», եթե դրա նախապատրաստման համար ներգրավվի մասնավոր կախպիտալ, կարծում է գործարարը։ Նախագծի արժեքը Միլները չի հայտնել, բայց հստակեցրել է, որ այն ավելի քիչ կլինի, քան ՆԱՍԱ-ի լիամասշտաբ առաջադրանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ