Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջանակներում քննարկվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զախարովա

ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջանակներում քննարկվել է իրավիճակը Հայաստանի և 
Ադրբեջանի սահմանին. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակներում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մեկնաբանելով ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը դուրս է ՀԱՊԿ-ի իրավասությունից, Զախարովան նշել է, որ «Հայաստանում հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քաղաքական գնահատականները, դիտարկումները՝ երբեմն տրամագծորեն հակառակ, արտահայտվում են տարբեր միջոցառումներից առաջ, դրանց ընթացքում և հետո»:

«Մենք կա՛մ հիմք ենք ընդունում այն, որ մենք ժողովրդավարական հասարակություններ ենք, և մեզ մոտ փորձագետները, քաղաքական գործիչները, քաղաքագետները իրավունք ունեն հայտնելու տարբեր իրադարձությունների վերաբերյալ իրենց փորձագիտական տեսակետը, կա՛մ հեռանում ենք այդ սկզբունքից», - հայտարարել է Զախարովան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]