News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաիլանդում 2009 թվականից սկսած ի կատար է ածվել հանցագործի առաջին մահապատիժը, երեքշաբթի հայտնել է Ազգային 3-րդ հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մահացու ներարկմամբ մահապատիժը կատարվել է նախօրեին Բանգոկի Բանգ Կուանգ կենտրոնական բանտում, նշված է հաղորդագրության մեջ:

Մահապատժի ենթարկված հանցագործը Թաիլանդի 26-ամյա քաղաքացի է, որը դատապարտվել էր 2012 թվականին 17-ամյա ուսանողուհու դաժան սպանության համար, ում հասցրել էր 24 դանակահարված: Նա հանցագործության վայրից փախուստի էր դիմել՝ սպանվածի դրամապանակով եւ բջջայինով, սակայն մի քանի ժամ անց ոստիկանները նրան կալանավորել էին: Առաջին ատյանի դատարանը մարդասպանին մահապատժի էր դատապարտել, որն այնուհետեւ հաստատել էին Թաիլանդի վերաքննիչ եւ գերագույն դատարանները:

Թաիլանդի արդարադատության նախարարության պատիժների իրականացման եւ ուղղիչ դեպարտամենտի տվյալներով՝ 1935 թվականին, երբ 1932-ին բացարձակ միապետության վերացումից հետո ուժի մեջ մտավ ներկայումս գործող քրեադատավարական օրենսգիրքը, Թաիլանդում մահապատժի է ենթարկվել 326 մարդ: Մինչեւ 2003 թվականը երկրում կիրառվում էր գնդակահարությամբ մահապատիժը: Գնդակահարելու համար օգտագործում էին գնդացիր, որը հաստոցի վրա այնպես էր ամրացված, որ փամփուշտները խոցեին դատապարտյալի սիրտը: Գնդացիրը գործի էր դրվում մի քանի կոճակներով էլեկտրական մեխանիզմի միջոցով, որոնք միաժամանակ սեղմում էին դեպարտամենտի մի քանի աշխատակիցներ: Մահապատժի ժամանակ թե կոնկրետ որ կոճակն էր միացնում էլեկտրական ցանցը, նրանցից եւ ոչ մեկը չգիտեր:

Թաիլանդում 2003 թվականի դեկտեմբերին գնդակահարությունը որպես մահապատժի կատարման եղանակ փոխարինվել է մահացու ներարկմամբ: Երկրում նախորդ մահապատիժն ի կատար էր ածվել 2009 թվականին, երբ մահապատժի ենթարկվեցին միաժամանակ 2 մարդ, որոնք նման դատավճռով էին դատապարտվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ