News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հաստատվել են Կոտայքի մարզի տարբեր համայնքներից Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման ներկայացված 17 հայտեր: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 609 մլն 700 հազար դրամ:

Քաղաքային եւ գյուղական մի շարք համայնքներում իրականացվելու են հետեւյալ ծրագրերը.

Գեղաշեն – Համայնքի խմելու ջրի ջրագծերի կառուցում, Ակունք – Զառ բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգում, Նոր Գյուղ բնակավայրի կոյուղու արտաքին ցանցի վերանորոգում, Հատիս բնակավայրի խմելու ջրի ջրատարի հիմնանորոգում. Նոր Երզնկա – Համայնքային ճանապարհների ասֆալտապատում, Քասախ – Համայնքային ճանապարհների ասֆալտապատում, համայնքապետարանի վարչական շենքում «Մեկ պատուհանի» սկզբունքի ներդրում եւ խորհրդակցության դահլիճի վերանորոգում ու կահավորում, Էներգախնայողության ծրագիր, Քանաքեռավան – Ներհամայնքային ճանապարհների վերանորոգում, մշակույթի տան վերանորոգում, փողոցային լուսավորության անցկացում,  Բյուրեղավան – Մշակույթի տան կապիտալ նորոգում, Պուրակի կառուցում, Մեղրաձոր – Աղբահանության եւ կոմունալ տնտեսության կազմակերպման համար տեխնիկայի ձեռքբերում, Առինջ - ճանապարհների բարեկարգում:

Ծրագրերի մի մասն արդեն իրականացման փուլում է, մյուսներին ընթացք կտրվի փուլային ընթացակարգերով:

Սուբվենցիոն ֆինանսավորման ներկայացված եւս 14 ծրագրային հայտեր հանձնաժողովի կողմից կուսումնասիրվեն հաջորդ նիստերի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ