1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մասնակիցները հասել են «Փեթակ». լարված իրավիճակ առևտրի կենտրոնի մոտ

Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մասնակիցները հասել են «Փեթակ». լարված իրավիճակ 
առևտրի կենտրոնի մոտ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները հասել են «Փեթակ». լարված իրավիճակ է ստեղծվել առևտրի կենտրոնի մոտ: Հավաքի մասնակիցները ցանկանում են մուտք գործել առևտրի կենտրոն, սակայն իրավապահները, կասեցրել են նրանց մուտքը: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ցանկանում է մուտք գործ առևտրի կենտրոն ու առևտուր անել: Նրան դա դեռ չի հաջողվում:

Լրացում. Փաշինյանին և ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին թույլ տվեցին մտնել առևտրի կենտրոնի տարածք: Քիչ անց նրանց վերադարձան և երթը շարունակվեց: 

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վկայակոչում է «Հավաքների ազատության մասին» օրենքը, ըստ որի՝ երթի մասնակիցներն անհամաչափ սահմանափակում են այլոց տեղաշարժման ազատությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում էին: Ցուցարարները առևտրականներին գործադուլի կոչ էին անում:

Նրանք Կառավարության 3-րդ շենքի դիմացից քայլերթով Հանրապետության փողոցից շարժվել էին դեպի Արշակունյաց պողոտա:

Նիկոլ Փաշինյանը ընթացքում հայտարարեց, որ 19:00-ին կրկին սպասվում է հանրահավաք Հանրապետության հրապարակում:

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ապրիլի 19-ի վաղ առավոտյան միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցների միջև: Ցուցարարները փորձել էին շրջափակել կառավարության մասնաշենքը՝  խոչընդոտելով աշխատակիցների մուտքը շենք: Ոստիկանությունը, շրջափակելով հավաքի մասնակիցների մի խմբին, փորձեց բացել տարածքը, ինչից հետո բերման ենթարկեց մի քանի երիտասարդի: Այն բանից հետո, ինչ երիտասարդներին նստեցրին ոստիկանական մեքենան, հրմշտոց սկսվեց ոստիկանների և մյուս ակտիվիստների միջև: Նրանցից մեկը պառկեց ոստիկանության ավտոմեքենաներից մեկի տակ՝ թույլ չտալով բաժանմունք տանել բերման ենթարկված երիտասարդներին: Ոստիկանությանը ի վերջո հաջողվեց ակտիվիստին դուրս բերել մեքենայի տակից և բերման ենթարկվածներին տանել ոստիկանական բաժանմունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]