Thursday, 18 04 2024
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը

Իվանյանը պետք է ինքնաբացարկ հայտներ․ Փաշինյանը չպետք է թույլ տար այս «բոլոլան» սարքեին

Ամուլսարի շուրջ զարգացումների մասին կրքերը չեն հանդարտվում, և նոր բացահայտումների պակաս էլ չկա։ 2016 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրեց Ամուլսարի շահագործման փոփոխված նախագիծ, և նույն թվականի ապրիլի 29-ին բնապահպանության նախարարության կողմից ստացավ դրական եզրակացություն։

Այսօր մամուլը գրել է, որ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ու ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, որը նաև Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն է, ունեն ազգակցական կապ, ավելին՝ նրանք եղբայրներ են։ Այսքանից հետո ինչպե՞ս ենք լուծելու այս համակարգային խնդիրը՝ հավատալու փորձաքննության արդյունքներին կամ Քննչական կոմիտեի իրականացրած աշխատանքի անաչառությանը․ «Առաջին լրատվական»-ի հարցին լրագրող Արման Սուլեյմանյանը պատասխանեց․ «Դասական իմաստով սա կոռուպցիա է, գրական լեզվով ասած՝ շահերի բախում։ Այսինքն՝ քաղաքացիները պետք է հասկանան, որ կոռուպցիան միայն կաշառք տալը չէ։ Կուզեի, որ մեր խոսակցության ամենասկզբից հստակ ֆիքսենք այն, որ էդ վեթինգի ալիքը, որն իբրև թե գալիս էր դատավորների վրա, թե իբրև ամբողջ խնդիրը դատական համակարգի մեջ է, իրականում խնդիրը քննչական մարմիններում և դատախազության մեջ է, որովհետև այդ փնթի աշխատաոճը հենց այնտեղից էր գալիս։ Վերջում արդեն դատավորը ստիպված էր այդ փնթի կատարած հետաքննության հետ ինչ-որ բան անել։ Բնականաբար, այն հաճախ ոչ հօգուտ քաղաքացու էր լինում, որովհետև, եթե ի սկզբանե փաստերի հավաքագրումը փնթի է կատարվում, ապա արդյունքը, կարծում եմ՝ դժվար չի պատկերացնել։ Դասական իմաստով Իվանյանը պարտավոր էր ինքնաբացարկի գործընթաց սկսեր և ասեր, որ նա ուղղակի չի կարող անաչառ լինել։ Փաստը թաքցվել է, և շատերը հիմա մտածում են՝ որն է ավելի վատ։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը չի՞ իմացել դրա մասին, թե՞ իմացել է, բայց․․․ Մեկ է, վատ է։ Այսինքն՝ իմացել է և թույլ է տվել, կամ չի իմացել և ընտրել է այն մարդկանց, որոնք սարքեցին այս բոլոլան»։

Իսկ «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն ասաց․ «Եթե ժողովրդական լեզվով ասենք, ապա նա փորձել է կոծկել, իսկ եթե իրավական, ապա այստեղ շահերի բախում է եղել․ «Հանրային ծառայությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածում ասվում է, որ Իվանյանը պարտավոր էր իր վերադասին գրավոր ներկայացնել շահերի բախման վերաբերյալ հայտարարություն, և մինչև վերադասի պատասխանը նա իրավունք չուներ տվյալ հարցի վերաբերյալ գործողություն կատարեր կամ որոշում կայացներ։ Հաշվի առնելով այս հարցի հանրային հնչեղությունը, եթե նույնիսկ նա իր վերադասին ներկայացրել է հայտարարություն, ապա այն պետք է հանրայնանար»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում