211652_close_icon
views-count7316 դիտում article-date 21:53 18-10-2020

Արթուր Ղազինյան. Այսօր իշխանության համար կռիվ անելն ուղղակի խելագարություն է, չկա նման բան․ News.am

Բնական է, որ դա բոլորի դուրը չէր գալու։ Մենք արել ենք մեզանից հասնող ամենը՝ ինչ-որ ձևով պետությանը օժանդակություն ցուցաբերելու համար։ Այս մասին [url=https://news.am/arm/news/608633.html?fbclid=IwAR2Pj1WwlUhmIoJXsFjB6i37OgBpIMEmng3yqfYufOJyHfPZl0PC_1E3uLk]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարությանը, թե պետք է հրատապ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ պետական հատուկ մարմին ստեղծել։ «Մտահոգությունները ընդհանուր օպերատիվ կառավարմանը մասնագետներին, պրոֆեսիոնալներին ներգրավվելու և նրանց ունեցած ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունները օգտագործելու համար են, որովհետև իշխանության համակարգումից դուրս գործելու պարագայում կարող են առաջանալ խնդիրներ իշխանության դիրքորոշման, իշխանության գործողությունների և նաև իշխանությունից դուրս գտնվող մարդկանց գործողությունների մեջ, հետևաբար աշխատանքի կորդինացիա է պետք, իսկ դրա իրականացման հնարավորությունը բոլորի հետ համագործակցված աշխատանքն է։ Դա եղել է միասնության կոչին ընդառաջ, և մենք որպես համագործակցության ֆորմատ նշել ենք այդ տարբերակը, ընդ որում՝ այդ հարցը Սահմանադրությամբ, օրենքով է կարգավորվում, այնպես որ որևէ արտառոց բան չկա»,- ընդգծեց Արթուր Ղազինյանը։ Ինչ վերաբերում է բարձրացված աղմուկին, ապա «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրը նշում է, որ շատ լավ հասկանում են, թե որտեղից են դրանք ուղղորդվում, ինչ նպատակ են հետապնդում և ինչպիսի արտաքին ազդակներ են ստանում։ «Միշտ էլ իրենց նպատակը միասնության դեմ դուրս գալն է, և նպատակ կա ձևավորված միասնությունը թիրախավորելը, չէ՞ որ սա ընդամենը օգնության ձեռք էր իշխանությանը, ոչ ավելին»,- նկատեց Արթուր Ղազինյանը։ Արտախորհրդարանական ուժերի համատեղ հայտարարությանն անդրադարձել է նաև հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Արթուր Ղազինյանն այդ հայտարարությունը «ի գիտություն է ընդունում»։ «Դա իր ոճի, բնույթի, տեսակի մեջ էր, հայտարարությունն ընդունում ենք ի գիտություն և գնում ենք առաջ»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրը, ապա հավելեց, որ աբսուրդ է, երբ ասվում է՝ եկեք միասնական աշխատենք, լայնամասշտաբ պատերազմ է, և իրենք էլ համաձայնում են, իսկ արձագանքն այսպիսին է լինում։ Մանրամաները՝ [url=https://news.am/arm/news/608633.html?fbclid=IwAR2Pj1WwlUhmIoJXsFjB6i37OgBpIMEmng3yqfYufOJyHfPZl0PC_1E3uLk]News.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր