Փաշինյանը հրապարակել է գերիների թիվը՝ 60, որոնց տվյալները հայտնի են, և 110՝ չճշտվածի մասին վարկած

Փաշինյանը հրապարակել է գերիների թիվը՝ 60, որոնց տվյալները հայտնի են, և 110՝ չճշտվածի մասին վարկած

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հրապարակել է Ադրբեջանում պահվող գերիների թիվը։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանում կա 60 հայ գերի, որոնց տվյալները հայտնի են, իսկ չճշտվածների քանակը 110 է։

Նա տեղեկացրել է նաև, որ հունիսի 17-ի դրությամբ գերությունից վերադարձվել է 89 մարդ, որից 6-ը գերեվարվել էր մինչև պատերազմը։

Նա նաև հրապարակել է անհետ կորածների թիվը՝ 268, ներառյալ այն անձանց, որնք, ենթադրաբար, կարող են գերեվարված լինել։

Զոհերի թիվը 3705 է։

Փաշինյանն ասել է, որ առաջին Արցախյան պատերազմից հետ ունենք 395 անհետ կորած։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, համարվում է, որ Ադրբեջանում մոտ 200 հայ գերի կա։ Հունիսի 13-ին Ադրբեջանը վերադարձրել է 15 գերու՝ Աղդամի ականապատ դաշտերի քարտեի դիմաց։ Այդ գերիների թվում էին նաև մայիսի 27-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում գերեվարված 6 զինծառայողից 5-ը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---