Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Եթե Արցախում կան անհատներ, որոնց համար այս ամենը դիսկոմֆորտ է, իրենց խնդիրն է, մենք աջակցում ենք Փաշինյանին. Հյուսնունց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը։

– Պարոն Հյուսնունց, Հայաստանում տեղի ունեցող նախընտրական քարոզարշավից անմասն չմնաց նաև Արցախը, Արցախյան հարցը։ Դուք գիտեք, որ վարչապետ Փաշինյանը բավականին սուր  ուղերձ հղեց Բակո Սահակյանին։ Առհասարակ այս մթնոլորտը վտանգավոր չե՞ք գնահատում։

Վտանգավոր դառնալու միտումներ կան, բայց հարցը կարծես թե  մենք ուռճացնում ենք՝ թե՛քաղաքական գործիչները, թե՛ պատգամավորները, թե՛ դաշտում գտնվող բոլոր այն գործիչները, որոնք ասելիք ունեն։ Մենք  որևէ լարվածություն չունենք, եթե  որոշ մարդիկ իրենց լիազորությունները չարաշահել են, համենայնդեպս՝ ես կարծում եմ, որ բանավոր կամ գրավոր  նկատողություն կստանան և պատասխանատվության կենթարկվեն։ Ես հաստատ համոզված եմ, որ հետևանքներ լինելու են, մարդիկ իրենց լիազորությունները չարաշահում են ու փաստորեն պարզաբանումներ են պահանջում երկրի գերագույն գլխավոր հրամանատարից։ Սա անընդունելի է, անընդունելի է նաև, երբ արցախցի մեր գործընկերները, չարաշահելով իրենց լիազորությունները, միջամտում են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, ներքաղաքական կյանքին։

Հաջորդը պետք է մեջբերեմ մեր կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը։ «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ մեր կուսակցության ղեկավարի գլխավորությամբ, անվերապահորեն աջակցում ենք Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական կուրսին։

– Այդուհանդերձ, ինչի՞ հետ է կապված Արցախի որոշ չինովնիկների այդօրինակ վերաբերմունքը։ Տպավորություն է, թե նրանք չեն ընկալում Հայաստանում տեղի ունեցածը և շարունակում են նախկին համակարգի կանոններով աշխատել։

Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արեց Հայաստանում, մենք 30 տարուց ավելի սպասել ենք։ Մենք ցանկացել ենք, որ սոցիալական արդարություն լինի, հավասարությունն իշխի, հովանավորյալներ չլինեն։ Մենք այսօր ուրախ ենք, որ այդ ամենը Հայաստանում կա։ Եթե կան անհատներ, որոնց համար այս ամենը դիսկոմֆորտ է, իրենց խնդիրն է։ Հայաստանի և Արցախի իշխանություններն իրար ուս ուսի տված պետք է դիմակայեն մարտահրավերներին, ամեն պարագայում պետք է խնդրի լուծումը միասին գտնենք։

– Արցախյան հարցի հաջորդ  շահարկումը Դավիթ Շահնազարյանի կողմից էր՝ առ այն, թե  իբր նոր իշխանությունները եկել են Արցախը հանձնելու, և ավելի վտանգավոր են, քան Ադրբեջանի իշխանությունները։ Որքան էլ այս հայտարարությունը նախընտրական պայքարի ժամանակ է արվում, արդյոք վտանգավոր չե՞ք համարում։

Անկեղծ ասած՝ Դավիթ Շահնազարյանի այդ հայտարարությունը ներքաղաքական տիրույթում է, իմ կարծիքով՝ դա իրականության հետ որևէ աղերս չունի։ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցի հետ կապված իր պատկերացումները հստակ ու պարզ ձևակերպել է։

 – Հասկանալի է, որ ներքին լսարանի համար է, իսկ արտաքին առումով վտանգներ չկա՞ն։

– Ես վտանգներ չեմ տեսնում, պարզապես ընտրապայքար է։ Ես, իհարկե, ավելի սուր ներքին հարցադրումներ էի սպասում, բայց սա էլ նորմալ է, էլեկտորատ հավաքելու հարց կա։ Ամեն մի քաղաքական ուժ իր ռազմավարությունն ու տակտիկան ունի։ Սա էլ այդ շարքից է, ու ես որևէ լուրջ վտանգ չեմ տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում