Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու ինչպես նաև կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին:

Այսօր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, քննվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ, և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմի ներկայացված միջնորդությունը՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:

Միջնորդությունների քննությունն ավարտվել է և դատարանը հեռացել է խոհրդակցական սենյակ:

Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ին:

Տեսանյութեր

Լրահոս