«Եթե Քոչարյանին մեղադրում են, թող հիշեն նաև Լևոն-Տեր Պետրոսյանին՝ 1996 թվականին». Ալավերդյան

Հասարական գործիչ Ազատ Արշակյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հալածվում է իր քաղաքական կենսագրության համար։
Ըստ նրա, այստեղ խոսքը պետական հանցագործության մասին է, և պետք է հստակեցվի պետական հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ։

Ըստ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի, եթե Ռոբերտ Քոչարյանի դեպքում խոսում են սահմանադրական կարգի տապալման մասին, ապա պետք է հիշեն նաև Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ևս, որը 1996 թվականին նույնպես տապալել է սահմանադրական կարգը, քանի որ նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանը չէր հաղթել։

Ազատ Արշակյանն այս հարցի հետ կապված այլ կարծիք ունի. ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանի մասին խոսելիս պետք է հիշել նաև Հայաստանի համար նրա արածները։

«ՀՀ անկախությունը հռչակվել է Լևոն-Տեր Պետրոսյանի օրոք, Արցախն ազատագրվել է նրա օրոք»,- ասաց Ա. Արշակյանը։

Հակադարձելով նրան՝ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ, երբ գնում էին Արցախի պատերազմին, արդեն ստորագրված էին այն փաստաթղթերը, որով Լևոն Տեր-Պետրոսյանը տվել էր իր համաձայնությունը, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում բարձր կարգավիճակով՝ ինքնավար հանրապետությունով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս