Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Այսօր Նիկոլ Փաշինյանն է թելադրում օրակարգը. ի՞նչ փաստարկներով կհակադարձի Ալիևը

Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև  Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և նշել, որ առաջիկայում սպասվում է իր և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը: «Դա, ըստ էության, լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց այդ հանդիպման կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը, ինչը նշանակում է՝ քանի դեռ մենք այս ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, այս շփումները, քննարկումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի: Ես ասել եմ, որ հանդես եմ գալիս և խոսում եմ Հայաստանի անունից, որովհետև Հայաստանի վարչապետն եմ, և ես չեմ խոսում Արցախի անունից, որովհետև Արցախի Հանրապետությունն ունի իր իշխանությունը, իր նախագահը, իր կառավարությունը, և բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը: Սա շատ կարևոր է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը բանակցային գործընթացում սուբյեկտության նոր մակարդակ ունենա»,- ասել է Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունն այն է, որ պետք է քննարկեն հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունները: «Արդյոք ես այսպիսի հնարավորություններ այսօր տեսնո՞ւմ եմ և կարո՞ղ եմ ասել, որ այդ խոսակցությունների գործընթացում տեսնում եմ որևէ առաջընթաց: Ցավոք սրտի, այդպիսի բան ասել ես չեմ կարող: Երբ միջազգային գործընկերները գալիս և մեզ հարցնում են՝ իսկ դուք պատրա՞ստ եք փոխզիջումների, մենք նրանց շատ պարզ պատասխանում ենք՝ իսկ ձեզ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանողը և առաջին պատասխանողը մենք պետք է լինենք, իսկ Ադրբեջանին հարցնո՞ւմ եք՝ իրենք պատրա՞ստ են փոխզիջումների, թե՞ պատրաստ չեն: Մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, մինչև այս հարցին հստակ չի պատասխանել Ադրբեջանը»,-  ասել է ՀՀ վարչապետը:

 

Նա հավելել է, որ մենք կարող ենք շատ հստակ հիմնավորել, թե ինչու այդ հարցին պետք է առաջինը պատասխանի Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանն է, որ ամեն օր սպառնալիքներով է խոսում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ:

 

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով սպասվելիք հանդիպմանն ու այդ դիտարկումներին, թե անորոշ իրավիճակ է, ընդգծեց. «Ընդհանրապես մի քիչ զարմանալի է, երբ խոսում են անորոշության մասին։ Այս երկու տասնամյակի ամբողջ գործընթացում երբեք հանդիպումները՝ Քոչարյան-Ալիև կամ Սարգսյան-Ալիև ֆորմատով, որոշակիություն չեն պարունակել,  իսկ եթե պարունակել են, ապա, ցավոք սրտի, ոչ հօգուտ հայկական շահերի։ Այդ տեսակետից անորոշության մասին խոսակցությունները մի քիչ տարակուսելի են, որովհետև  ես չեմ պատկերացնում՝ որոշակին ո՞րն է»։

 

Ինչ վերաբերում է բուն հանդիպումների հանգամանքին, ապա մեր զրուցակցի գնահատմամբ՝ Իրանում շատ կարևոր հայտարարություն էր այն, որ մինչև չհստակեցվի ֆորմատի հարցը, խոսք չի  կարող լինել բանակցության մասին. «Այսինքն՝ Փաշինյանը փաստացի ասաց, որ մինչև Արցախի բանակցային կարգավիճակի հարցը չլուծվի, հնարավոր չէ Ալիև-Փաշինյան հանդիպումները դիտարկել որպես կարգավորման շուրջ բանակցություն։ Սա շատ կարևոր արձանագրում էր, այսինքն՝ եթե նույնիսկ խոսում ենք այդ անորոշությունից, ապա մենք տեսնում ենք, որ առնվազն հայկական կողմի հայտարարությունների առումով կա որոշակիություն մի շարք նոր նշաձողերի տեսանկյունից, որոնք բխում են Հայաստանի և Արցախի շահերից»։

 

Հակոբ Բադալյանն անդրադարձավ նաև  այն մտահոգություններին, թե իբր այդ հանդիպումների ընթացքում քննարկվում  է տարածքներ  հանձնելու հարցը. «Այդ խոսակցություններին չի կարելի նույնիսկ լուրջ վերաբերվել, որովհետև չգիտեմ՝ ինչքանով լուրջ կարող է լինել այն խոսակցությունը, որ երկու հոգի այնտեղ կարող են հանդիպել ու ինչ-որ բան պայմանավորվել և հետո գաղտնի փաստի առաջ կանգնեցնել, ասենք, 3 միլիոն մարդու։ Մենք՝ որպես հանրություն, գնահատման այս չափանիշներից պետք է դուրս գանք, և մենք ինքներս՝ որպես հանրություն, պետք է լրջանանք ու լուրջ նշաձողեր սահմանենք»։

 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե բանակցե՞լնէ  ավելի լավ, թե՞ չբանակցելը, ապա ըստ Բադալյանի՝  կա որոշակի թյուրընկալում. «Մենք կենտրոնացել ենք  այն մտքի վրա, որ բանակցելն ավելի լավ է, քան պատերազմելը։ Բայց  մենք տեսել ենք, որ 2016-ից առաջ բանակցություն է եղել, և դա բերելէ  պատերազմի։ Նույնիսկ այս ձևակերպումն իրականության հետ որևէ աղերս չունի։ Կարող է  լինել բանակցություն, բայց կարող է լինել նաև պատերազմ։ Մենք էլի պետք է գնահատման չափորոշիչները փոխենք, բանակցություն լինի, թե ոչ՝ իրավիճակը պետք է գնահատենք տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում։ Ադրբեջանին պատերազմից հետ պահելու մեխանիզմներն ամենևին էլ բանակցությունները չեն, դա կարող է լինել մի ձև, բայց բանակցությունը, որպես այդպիսին, չի կարող զսպող գործոն լինել, եթե մնացած գործոնները, այդ թվում՝ առաջին հերթին Հայաստանի դիմադրողականությունն ապահովված չէ»,- եզրափակեց նա։

 

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ըստ էության որևէ նոր բան չի ասել: «Իրականում բոլորս էլ գիտենք, որ  Ալիևի հետ նախկին հանդիպումների ժամանակ էլ նա բարձրացրել է Արցախի ներգրավվածության հարցը։ Ըստ իս՝ դա շատ ճիշտ մոտեցում է, և հիմնավորումն էլ  հստակ է. Արցախի ժողովուրդը նրան չի ընտրել ու առհասարակ հայաստանյան ընտրություններին չի մասնակցում։ Գնդակը Ադրբեջանի դաշտում է, Բաքուն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ գնալ Արցախի հետ ուղիղ բանակցությունների, որից նրանք այսօր ամեն կերպ փորձում են խուսափել, և երկրորդ ճանապարհը՝ գոնե սկսեն խոսել փոխզիջումների մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ղևոնդյանը՝ շեշտելով, որ  վարչապետ Փաշինյանը հրաժարվում է խոսել փոխզիջումների մասին։

 

Ղևոնդյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանի կողմից այսպիսի դիրքորոշում ունենալը բանակցությունների ընթացքում պայմանավորված է  նրա ներքին բարձր լեգիտիմությամբ։ Ես  մի քանի անգամ ասել եմ, որ կարելի է կոշտացնել մոտեցումները, քանի որ նա արդեն ունի որոշակի դիրք, որը չունեին  նախկին իշխանությունները։ Այսօր Ադրբեջանը բավականին բարդ կացության մեջ է  հայտնվել հենց Նիկոլ Փաշինյանի այսպիսի մոտեցման շնորհիվ, և թե դա ինչպիսի արդյունք կտա Հայաստանի համար՝ ընթացքում կտեսնենք։ Մոտ ժամանակաշրջանում կտեսնենք, թե Ադրբեջանն ինչպիսի ընտրություն կկատարի։ Այս իրավիճակում բանակցությունները տանում են դեպի փակուղի՝ եթե Ադրբեջանը չի փորձում ինչ-որ նոր քայլ անել՝  խոսել փոխզիջումների մասին, հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից կամ գնալ Արցախի հետ ուղիղ բանակցությունների»։

 

Քաղաքագետը նաև նկատեց, որ Բաքվի կողմից կա հռետորաբանության մի փոքր մեղմացում, և որոշակիորեն կիսեց այն դիտարկումները, թե սա փոթորկից առաջ հարաբերական անդորր է. «Կարելի է այդպես մեկնաբանել։ Ծանոթացման այս փուլում նրանք փորձում են հասկանալ, թե ինչ սպասել Հայաստանի նոր իշխանություններից, նույնն էլ ասում է մեր վարչապետը՝ հանդիպումները ծանոթանալու բնույթի են, և ժամանակի ընթացքում պարզ կլինի, թե բանակցությունները որ ուղղությամբ են զարգանում։ Ամեն դեպքում՝ Ադրբեջանի կողմից հռետորաբանության մեղմացումը ես ավելի շատ կապում եմ նրա հետ, որ Ադրբեջանը չգիտի՝ զարգացումը դեպի ուր է  գնալու, փորձում է իրեն ոչ մի տարբերակից չզրկել ու ըստ դրա կառուցել իր արտաքին քաղաքականությունը արցախյան ճակատում»։

 

Ինչ վերաբերում է այն քննարկումներին, թե այս հանդիպումները արդյոք կարելի՞ է բնորոշել որպես բանակցություն, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Խնդիրը ոչ այնքան դա է, որքան այն, թե ինչ կա օրակարգում։ Օրակարգն այսօր կոնկրետ թելադրում է Նիկոլ Փաշինյանը, և  նա կոնկրետ նշում է՝ մեր օրակարգը Արցախի ներգրավվածության հարցը լուծելն է։ Դրա վերաբերյալ Ադրբեջանը պետք է ներկայացնի իր մոտեցումը՝ բնականաբար իրենք կողմ չեն, բայց պետք է փաստարկեն, թե ինչու։ Փաշինյանի փաստարկը շատ լավն է՝ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, նա մանդատ չունի։ Թե ինչ դրան կհակադրի Ադրբեջանի իշխանությունը՝ ժամանակի ընթացքում կտեսնենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում