211652_close_icon
views-count43144 դիտում article-date 11:04 22-12-2017

Խոշոր ավտովթար Երևանում. Մանկավարժական համալսարանի մոտ բախվել են 30-ամյա վարորդի Mercedes-ը և 40-ամյա կին վարորդի Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ Մանկավարժական համալսարանի մոտ, բախվել են 30-ամյա Արսեն Ալավերդյանի վարած Mercedes մակնիշի 51 ON 001 համարանիշի և 40-ամյա Ելենա Կարապետյանի վարած Toyota մակնիշի 01 FF 022 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր