Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մայքրոսոֆթի», «ԼինքդԻնի» ներկայացուցիչները կքննարկեն տեխնոլոգիաների զարգացման տեսլականը

«Մայքրոսոֆթի», «ԼինքդԻնի» ներկայացուցիչները կքննարկեն տեխնոլոգիաների 
զարգացման տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել արդեն 20-ից ավելի համաշխարհային ընկերություններ, որոնց թվում են «Մայքրոսոֆթը», «ԼինքդԻնը», «Ինֆոսիսը», «Քոինբեյսը»: Ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն, թե ինչպես են տեսնում տեխնոլոգիաների զարգացումը ապագայում, հայ գործընկերների հետ քննարկումներ կանեն, չի բացառվում նաև համագործակցության հնարավորությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը խոսեց համաժողովին համաշխարհային ընկերությունների մասնակցության մասին: 

«Առնվազն 20-ից  ավելի կազմակերպություններ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Դրանց թվում են «Մայքրոսոֆթը», «ԼինքդԻնը», «Ինֆոսիսը», «Քոինբեյսը» և այլն: Ներկայացված են լինելու առաջին կամ երկրորդ դեմքերի մակարդակով՝տնօրեններ, փոխտնօրեններ, տեխնիկական տնօրեններ, ինֆորմացիոն տնօրեններ: Մենք շատ ենք ուզում տեխնիկական տնօրեններին ևս բերել, քանզի ուզում ենք, որ քննարկման հիմնական ուղղությունները լինեն ապագային միտված, թե իրենք ինչպես են տեսնում զարգացումը ապագա 5 տարում։ Ուզում ենք, որ նրանք ոչ թե խոսեն, ներկայացնեն, թե ինչ արտադրանք ունեն կամ գովազդեն իրենց ընկերությունը, այլ թե ինչպես են տեսնում, օրինակ, ֆինանսական սեկտորի զարգացումը»,-ասաց Եսայանն ու հավելեց՝ ավելի շատ լինելու է փորձի և տեսլականի փոխանակում:

Եսայանը նկատեց, որ հետաքրքրությունը մեծ է, եթե սկզում իրենք էին դիմում համաշխարհային ընկերություններին, ապա հիմա արդեն իրենց են դիմում: Ավելի քան 30 ընկերություն դիմել է մասնակցության համար, սակայն շատերին մերժել են՝ տեղ չլինելու պատճառով:

Նա նշեց՝ լինելու է հետաքրքիր քննարկում: Խոսելու է նաև մի մարդ, որը շատ հայտնի համալսարանում է սովորել, հայտնի ընկերությունում լավ աշխատանք է ունեցել, հետո որոշել է, որ ՏՏ-ն պետք է թողնի ու ապրի սարերում: Այդ մարդը համաժողովի շրջանակում խոսելու է, թե ինչու է կարծում, որ տեխնոլոգիաները լավ չեն մարդու կյանքում: Այդպես տարբեր քննարկումներ են լինելու:

Եսայանը նկատեց, որ Հայաստանը նաև շատ բան ունի հյուրերին ցույց տալու: «Շատ մարդիկ չեն եղել Հայաստանում: Եվ մենք շատ բան ունենք ցույց տալու՝ սկսած մեր ընկերություններից, փոփոխություն կատարելու մեր կարողությունից»,-ասաց նա:

Եսայանը հույս հայտնեց, որ համաշխարհային ընկերությունները Հայաստանում կարող են գտնել ընկերություներ, որոնք լավ արդյունք են ստեղծում երկրում և հետագա համագործակցության մասին պայմանավորվածություն ձեռք բերել:

«WCIT 2019» ՏՏ համաշխարրհային համաժողովի ընթացքում տեղի կունեան «կայծակնային ռաունդներ», որոնց ընթացքում սկսնակ ձեռնարկատերերը, նորարարները և գիտնականները հնարավորություն կստանան միջազգային վենչուրային հիմնադիրներին ու աշխարհահռչակ գործարարներին ներկայացնելու իրենց գաղափարները, ներդրումներ ներգրավելու դրանց իրագործման համար:

Համաժողովը տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 6-9-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]