Աշխարհ

16.07.2017 21:34


Լևոն Արոնյանը կիսեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 11-14-րդ տեղերը

Լևոն Արոնյանը կիսեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 11-14-րդ տեղերը

Ժնեւում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլը: Եզրափակիչ` իներորդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց Սալեհ Սալեմին (ԱՄԷ):

Հայաստանցի գրոսմայստերը 4.5 միավորով կիսեց մրցաշարային աղյուսակի 11-14-րդ տեղերը: ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հաղթող դարձավ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)` վաստակելով 6 միավոր:

Ռուսաստանցի գրոսմայստերներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Յան Նեպոմնյաշչին 5.5-ական միավորով կիսեցին 2-3-րդ հորիզոնականները:

Այս խորագրի վերջին նյութերը