Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԻՀՊԿ-ն զորքեր Է տեղաբաշխում Իրանի այն նահանգներում, որտեղ տարածված Է կորոնավիրուսը

ԻՀՊԿ-ն զորքեր Է տեղաբաշխում Իրանի այն նահանգներում, որտեղ տարածված Է կորոնավիրուսը
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի Էլիտար զորամասեր) զորային ստորաբաժանումներ Է տեղաբաշխում երկրի այն նահանգներում, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի հարուցած հիվանդություններ: Այդ մասին մարտի 2-ին հայտարարել Է ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամադ Փաքփուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վերջին օրերին հրամանագիր Է հրապարակվել այն շրջաններում զորային ստորաբաժանումներ տեղաբաշխելու վերաբերյալ, որտեղ տարածված Է կորոնավիրուսը, ինչից հետո հիշատակված ուժերն ուղարկվել են այդ տարածաշրջաններ»,-նրա խոսքը մեջբերում Է Tasnim գործակալությունը: Գեներալը ճշտել Է, որ «այդ շրջաններ են ուղարկվել նաեւ վիրուսաբանության եւ միկրոկենսաբանության զինվորական մասնագետներ»:
Նրա խոսքով՝ փետրվարի 26-ից զորամասերը գտնվում են Ղոմում, որտեղ զբաղվում են քաղաքի շրջանների վարակազերծմամբ»: ԻՀՊԿ-ի զինված ուժերի հատուկ բրիգադները նաեւ իրականացնում են Գիլյանի, Քերմանշահի, Ղոմի եւ Թեհրանի նահանգների քաղաքային միջավայրի ախտահանում»,-ասել Է Փաքփուրը: Բացի այդ, նա հայտնել Է, որ զինված ուժերի կազմում «կենսաբանական շտաբ» Է ստեղծվել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]