ՄԳԻՄՕ-ի ուսանող դառնալու համար հայտերը դեռ ընդունվում են. Ուսումը՝ անվճար 2 հուլիսի 2020 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների հայկական ակումբը շարունակում է ամենամյա կրթական ծրագրի մասնակցության հայտեր ընդունել: Ծրագրի շրջանակում Ակումբը ֆինանսավորում է մեկ ուսանողի ուսումը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի` ՄԳԻՄՕ-ի մագիստրատուրայում` կազմակերպության նպատակային կապիտալի հաշվին: Հայտերի ընդունման վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել՝ մինչև հուլիսի 7-ը: Կրթական ծրագրով հետաքրքրված երիտասարդները դեռ կարող են հայտ ներկայացնել։ Դրա համար պետք է ուղարկել CV, մոտիվացիոն նամակ, բակալավրի դիպլոմի պատճենը՝ գնահատականների հավելվածի հետ միասին կամ ակադեմիական առաջադիմության տեղեկանքը info.armmgimo@gmail.com հասցեին։
«Մեր գլխավոր նպատակն է մշտական աջակցություն ցուցաբերել ՄԳԻՄՕ-ի հայ շրջանավարտներին և ուսանողներին շնորհիվ հավաքական ռեսուրսների, և այս կրթական ծրագիրը մեր առանցքային նախաձեռնություններից է»,- նշել է շրջանավարտների հայկական ակումբի նախագահ Հովհաննես Առաքելյանը: Ըստ նրա՝ Ակումբում առաջնորդվում են երկուստեք ակտիվության, նախաձեռնողականության և փոխվստահության սկզբունքներով, և ինստիտուտի յուրաքանչյուր շրջանավարտ, միանալով կազմակերպությանը, դառնում է այդ արժեքների կրողը և հայկական ուժեղ համայնքի ձևավորման ակտիվ մասնակից: «ՄԳԻՄՕ-ի հայ շրջանավարտների ակումբի ամենամյա կրթական ծրագիրն ինձ համար ոչ միայն որակյալ կրթություն ստանալու, նոր մասնագիտություն ձեռք բերելու, այլ նաև ամուր կապեր հաստատելու փայլուն հնարավորություն դարձավ»,- պատմել է ծրագրի շահառու, շրջանավարտ Սոնա Միրզոյանը: «Մագիստրատուրայում սովորելու ընթացքում բավականին արագ ինտեգրվեցի ՄԳԻՄՕ-ի հայ ուսանողների համայնքին, և հայ շրջանավարտների հետ մշտապես կապի մեջ լինելով համալսարանում մի շարք միջոցառումներ ենք իրականացրել, ինչը միասնության և սերունդների ժառանգորդականության լավագույն դրսևորումն էր»,- նշել է նա: Շրջանավարտների հայկական ակումբը ստեղծվել է 2012 թվականին և անդամակցում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների գլոբալ ասոցիացիային (MGIMO Alumni Global Network): Դրան անդամակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կազակերպության կայքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |