18:30  ,  1 սեպտեմբերի, 2017

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը բարձրացել է չորրորդ տեղ

Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ աստիճան եւ բարձարցել է չորրորդ տեղ: Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը 2802 է:

ՖԻԴԵ-ի դասակարգման անփոփոխ առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որին հաջորդում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը 72-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 79-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 100-րդը:

ՖԻԴԵ, սեպտեմբերի դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2827 վարկանիշ 

2. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - 2804

3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2803

4. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2802

5. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2799

6. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - 2797

7. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2794

8. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2792

9. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2788

10. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2781

72. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան) - 2671

79. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) - 2667

100. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2652

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում