Քաղաքական 14:02 19/12/2022 Տարածաշրջան

Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին՝ հակիրճ

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել է Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձությունները.

«Թուրք գեներալ Բախտիյար Էրսայը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում։ Ադրբեջանցի փորձագետները նշել են, թե այդ նշանակումը «կարևոր քայլ է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ներուժի միավորման գործում»։ Հայկական և ռուսական որոշ լրատվամիջոցներ նկատել են, որ Էրսայը եղել է 2020 թ․-ի աշնանը Ղարաբաղում ադրբեջանական զորքերի հրամանատարության կազմում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի նոր տեղակալ է նշանակվել Ագիլ Գուրբանովը։ Մինչև պետական բարձր պաշտոն զբաղեցնելը երկար ժամանակ աշխատել է մասնավոր սեկտորում, մասնավորապես Մեհրիբան Ալիևային պատկանող «PASHA Holding» և  «PASHA İnvestments» ընկերություններում, ապա գլխավորել է Սումգայիթի տեխնոլոգիական պարկի դիտորդական խորհուրդը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբիգեյլ Սփանբերգերը նշել է, թե ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելը։ Իսկ կոնգրեսական Փալոնը ԱՄՆ պետդեպարտամենտին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել պաշտպանել բոլոր հայ ռազմագերիների կյանքը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե իրենք շարունակում են օգնել Ադրբեջանին արդիականացնել բանակը թուրքական չափանիշներին համապատասխան, իսկ վերջերս էլ լայնածավալ զորավարժություններ անցկացրին Ադրբեջանի տարածքում։ «Ադրբեջանի հետ մնալու ենք նաև զորավարժությունների ավարտից հետո՝ մինչև «Զանգեզուրի միջանցքի» բացումը»,-ասել է նա։
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին հայտարարել է, թե «Եղբայրական բռունցք» ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ համատեղ զորավարժությունները բավականին հաջող անցան: Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հայտարարել է, թե Իսրայելն ամեն ինչ կանի Ադրբեջանին ուժեղացնելու և նրան ուղղված ցանկացած սպառնալիք կանխելու համար։

Դեկտեմբերի 14-ին Քարվաճառում ականի վրա ութ ադրբեջանցի է պայթել։ Նախ հակահետևակային ականի վրա պայթել են շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերության չորս աշխատակիցներ։ Տարհանման հետ կապված դեպքի վայր մեկնած չորս զինծառայողներ նույնպես պայթել են ականի վրա, նրանցից երեքը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ, մեկը զոհվել է։
Հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանին դրսից ոչ մեկ չի օգնելու, մեկ վայրկյան առաջ պետք է Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրի: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Արցախի հարցով բանակցություններից դուրս գալու մասին։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը նշել է, թե Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, թե ԱՄՆ-ը պետք է ջանքեր գործադրի Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Շահին Բագիրովը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքների սահմանային անցակետերում մաքսակետերի ստեղծման նախագծեր կան։ Նրա խոսքով, Ղարաբաղում արդեն գործում է երկու մաքսակետ՝ «Գազանչը» և «Էյվազլը» անցակետերը և աշխատանքներ են տարվում Կովսականի (Զանգելան) շրջանում գտնվող «Աղբենդ» մաքսային անցակետում։
Ղարաբաղում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, թե Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել մոտ 150 հազար աշխատատեղ։ Նրա խոսքով՝ իրենք կառուցում ենք Ակնայի արդյունաբերական պարկը 190 հա տարածքում, որտեղ բնակիչները կստանան մի շարք արտոնություններ։
Լաչինի միջանցքի փակման մասին
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի կեղծ բնապահպանների ամբոխը փակել է Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհը։ Հայկական լրատվամիջոցները գրել են, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանների» թվում կան նախկին զինվորականներ, նրանցից մի քանիսը ճանաչվել ու նույնականացվել են։

Ջեյհուն Բայրամովը աջակցել է Լաչինի միջանցքում ադրբեջանցի սադրիչների «բնապահպանական» գործողությանը։  Ադրբեջանցի պատգամավոր Ալի Մասիմլին նշել է, թե Լաչինի ճանապարհին պետք է սահմանային մաքսակետեր տեղակայվեն:
«Ադրբեջանական հեռուստատեսություն» (AzTV) պետական հեռուստաալիքի ղեկավար, կիրակնօրյա Həftə տեղեկատվական և վերլուծական հաղորդաշարի հաղորդավար Ռովշան Մամեդովը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարության պահվածքը։ Նա նշել է, թե Վոլկովի և Ռուբեն Վարդանյանի համատեղ բիզնեսի հետքերը տանում են դեպի Կրեմլ։
Պակիստանի մի շարք ՀԿ-ներ աջակցություն են հայտնել Լաչինի ճանապարհի փակման ակցիային։ Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից կատարված հարցման հիման վրա պարզվել է, որ հարցված ադրբեջանցիների 81,8%-ը բացասական վերաբերմունք ունի ռուս խաղաղապահների նկատմամբ։

Դեկտեմբերի 14-ին Լաչինի ճանապարհը փակած ադրբեջանցի սադրիչները ճնշման ներքո թույլատրել են ռուս խաղաղապահների բազմատոննայանոց «Կամազների» մուտքը։ ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ երեք բեռնատարներով Երևանից Ստեփանակերտ են տեղափոխվել առաջին անհրաժեշտության իրեր, ևս երկու բեռնատար ուղևորվել է Ստեփանակերտից։
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայտարարել է, թե Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։ Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում մոդուլային անցակետեր են տեղադրել։
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Լաչինի միջանցքը արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի «ցուցարարների», այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։

Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը խափանել է դեպի Արցախ գազամատակարարումը, սակայն դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է։ Բրիտանացի պատգամավոր Լեո Դոչերտին Twitter-ում գրել է, թե Լաչինի միջանցքի արգելափակումն ու ձմռանը գազամատակարարման ընդհատումները հղի են լուրջ հումանիտար հետևանքներով։
Նիդեռլանդների խորհրդարանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետ կապված փաստաթուղթ է ընդունել։ Խորհրդարանը դիմել է կառավարությանը, որպեսզի վերջինս համատեղ կոչով Ադրբեջանին դիմելու առաջարկ անի Եվրոպայի խորհրդին՝ կոչ անելով դադարեցնել թշնամական գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ և բացել միջանցքը։

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման թեմային, նշել է, թե ստացվող լուրերն անհանգստացնող են, մեծաթիվ մարդիկ հայտնվել են փակուղում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լաչինի միջանցքի փակման թեմայի հետ կապված նշել է, թե անընդունելի է խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելը։
Նիդերլանդների և Կանադայի արտգործնախարարություններն Ադրբեջանին կոչ են արել ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինում։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը առանց նախապայմանների: Իսկ Շվեյցարիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե անհանգստացած են Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններով և հնարավոր հումանիտար հետևանքներով։

Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լաչինի միջանցքը։ Կիպրոսի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին ԼՂ-ում վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը։ Լիտվայի ԱԳՆ-ն Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է հրապարակել, որում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ:

Հարավային Կովկասի հետ կապերի գծով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հորդորել է Ադրբեջանին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, թե Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը։

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, թե ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստան–Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ Ղարաբաղում հայերը Ադրբեջանին պատկանող հողերում հանքեր են շահագործում և թույլ չեն տալիս ադրբեջանցի մասնագետներին մոտենալ ստուգումների։
ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-ի միկրոբլոգում  նշվել է, թե Ալիևի կողմից ԼՂ-ի ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը բացահայտ ավտորիտար սցենար է։ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը Twitter-ում գրել է, թե Լաչինի միջանցքը անհապաղ պետք է բացվի, քանի որ դրա փակումը կարող է հանգեցնել լուրջ հումանիտար աղետի։
Ցեղասպանության կանխման Լեմկինի ինստիտուտի հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե համաշխարհային առաջնորդները պետք է պատժամիջոցներ մտցնեն Ադրբեջանի դեմ և անհապաղ դադարեցնեն ցանկացած ռազմական ֆինանսավորում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 16-ին, Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո Ֆրանսիայի առաջարկով քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։  Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ում գրել է, թե ԵՄ դիտորդների խումբը մոնիթորինգ է իրականացրել Լաչինի միջանցք տանող ճանապարհին։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ զինված ուժերի կոմիտեի ավագ անդամ Բիլ Քիթինգը կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը անհապաղ դադարեցնել Ղարաբաղի շրջափակումը։ Ադամ Շիֆի գլխավորությամբ մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և վերսկսել մարդասիրական օգնությունը արցախահայությանը։

Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով հանձնակատար Լուիզ Ամցբերգը Twitter-ի իր  միկրոբլոգում գրել է, թե Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի։
Տարածաշրջանային ծրագրերի մասին
Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան «կանաչ» էներգետիկայի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որը կարող է Եվրամիության համար էներգիայի նոր աղբյուր դառնալ էներգամատակարարման ճգնաժամի պայմաններում։
Համաձայնագիրը նախատեսում է Սև ծովի հատակին մալուխի տեղադրում, որը Վրաստանի և Ռումիանիայի միջով կմիացնի Ադրբեջանը Հունգարիայի հետ։ Ադրբեջանը նախատեսում է ծովային հողմակայաններից էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանով դեպի Եվրոպա՝ մասնավորապես Ռումիանա և Հունգարիա։

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկումն առանձնահատուկ նշանակություն ունի Միջին միջանցքի երկայնքով նոր տրանսպորտային զարկերակի բացման տեսանկյունից։ Ալիևը Էրդողանի և Բերդըմուհամեդովի հետ հանդիպմանը նշել է, թե իրենք ակտիվորեն զբաղվում են «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ։
Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքում փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել։ Փաստաթղթերը վերաբերել են առևտրին, տրանսպորտին, էներգետիկային, գիտությանը, կրթությանը, մշակույթին
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է 2023 թ․-ին գազի մատակարարումներն ավելացնել մինչև 24 մլրդ խմ, այդ թվում՝ Եվրոպա՝ նվազագույնը մինչև 11,6 մլրդ խմ։ Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրիս Ամերիքսը հայտարարել է, թե ադրբեջանական ընկերությունը կարող է դառնալ «Latvijas Gazė» ընկերության բաժնետեր։

Մի շարք լրատվամիջոցներ նկատել են, թե Ադրբեջանը կարող է գնել Լատվիայում «Գազպրոմի» բաժնեմասերն ու ռուսական գազը վերավաճառել այդ երկրում։ Ռուսական գազի վերավաճառքի տարբերակը եզակի դեպք չի լինի, քանի որ ադրբեջանական «SOCAR»-ն արդեն զբաղվել է ուկրաինական շուկայում ռուսական նավթամթերքի վերավաճառքով։
Ձմռանը էներգիայի աճող պահանջարկը բավարարելու համար Պակիստանի կառավարությունը որոշել է առաջիկա մի քանի ամսում լրացուցիչ գազ ներկրել Ադրբեջանից։
Պակիստանի նավթի պետնախարար Մուսադիկ Մալիկը հայտնել է, որ պատրաստվում են առաջիկա երկու ամսվա ընթացքում Ադրբեջանից ներկրել 20 հազար տոննա հավելյալ գազ:
Այլ թեմաներ

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվել է, թե ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի պաշտոնյայի, մասնավորապես՝ Ադրբեջանի ՆԳՆ աշխատակից, ոստիկանության գնդապետ Քերիմ Ալիմարդանավի նկատմամբ՝ մարդու իրավունքները խախտելու համար։

ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրանսֆորմատորների ու գեներատորների փոխանցումը ռուսական կողմում տարակուսանք է առաջացնում։ ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է Բաքվի կողմից Կիևին օգնություն տրամադրելու այդ քայլը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}