1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մահացել Է դերասանուհի Ջորջիա Էնջելը. Fox News

Մահացել Է դերասանուհի Ջորջիա Էնջելը. Fox News


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 70 տարեկան հասակում կյանքից հեռացել Է ամերիկացի դերասանուհի Ջորջիա Էնջելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ Էնջելը մահացել Է Փրինսթոնում (Նյու Ջերսիի նահանգ) դեռ անցած ուրբաթ օրը, սակայն այդ մասին հայտնի Է դարձել միայն այժմ: Նրա մահվան պատճառը չի հրապարակվել:
Էնջելը ծնվել Է Վաշինգտոնում 1948 թվականին: Լայնորեն հայտնի Է ԱՄՆ-ում «Մերի Թայլերի շոուն» (1970-1977) եւ «Բոլորը սիրում են Ռայմոնդին (1996-2005) կատակերգական սերիալներում խաղացած երկրորդ պլանի դերերով: Նաեւ նկարահանվել Է «Երկուսուկես մարդ» սերիալում (2003-2015)՝ գլխավոր դերում Չառլի Շինի մասնակցությամբ: Բացի այդ, տարբեր տարիների դերասանուհին մասնակցել Է բրոդվեյական թատերական ներկայացումների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]