Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց հոկտեմբերին ընտրություններ անցկացնելու Ջոնսոնի առաջարկը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները սեպտեմբերի 4-ի երեկոյան, ինչպես եւ սպասվում էր, չպաշտպանեցին հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը։

Որպեսզի առաջարկությունը հավանության արժանանար Ջոնսոնին անհրաժեշտ էր ապահովել Համայնքների պալատի երկու երրորդի աջակցությունը: Արդյունքում նա հավաքեց սոսկ 298 ձայն՝ 136-ով պակաս, քան պահանջվում էր:

Բրիտանացի ընդդիմադիր քաղաքական գործիչներն ավելի վաղ հայտարարում էին, որ պատրաստ են պաշտպանել ընտրությունների անցկացումը, եթե Ջոնսոնը նախապես պարտավորվի կատարել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու սցենարից հրաժարվելու պահանջը: Մինչդեռ վարչապետն այդ քայլին պատրաստ չէ:

Բրիտանացի դիտորդները կարծում են, որ Ջոնսոնն ավելի ուշ կարող է ձեռնարկել վաղաժամկետ ընդհանուր ընտրություններ կազմակերպելու եւս մեկ փորձ: Նա կարող է դա անել Համայնքների պալատի կողմից հավանության արժանացած օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում, որով կոչ է արվում հասնել Brexit-ի նոր հետաձգման եւ այդ կեպ խուսափել ԵՄ-ից՝ առանց Բրյուսելի հետ համայձանության, դուրս գալուց:

Ներկայում օրինագիծը հանձնվել է Լորդերի պալատի քննարկմանը, ընդ որում, ինչպես նշում են բրիտանական զանգվածային լրատվամիջոցները, գործընթացը դանդաղ է առաջ ընթանում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս