Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մոսկվան խոսեց՝ ավելի խորացնելով ճգնաժամը․ ՀԱՊԿ-ում հնարավոր է միայն «ռուսական» կոմպրոմիս

Անցած երկու օրերին ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ճգնաժամը հասավ իր կուլմինացիային՝ վերաճելով իսկական դիվանագիտական պատերազմի նոմինալ դաշնակիցներ համարվող Հայաստանի ու Բելառուսի միջև։ Սա իրապես քաղաքակրթական վեճ է, որն ավելի խորքային արմատներ ունի, քան՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, մեծ հաշվով՝ անկարևոր ընտրությունը։

Հայկական հեղափոխությունը չէր կարող աննկատ անցնել եվրասիական ինտեգրացիոն նախագծերում։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե հեղափոխությունը չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը՝ ակնհայտ է, որ մեր երկրում տեղի ունեցած պատմական իրադարձությունը սվիններով է ընդունվում եվրասիական դեսպոտ, ավտորիտար ռեժիմների կողմից ու Լուկաշենկոյի դեմքով հենց այդ համակարգն է հակադրվում Երևանում հաստատված անհամեմատ առաջադիմական մոդելին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ինչ-որ կերպ կլուծվի, հավանաբար՝ կգտնվեն կոմպրոմիսային լուծումներ, որովհետև Ռուսաստանին, ի վերջո, ձեռնտու չէ կայունացնել այս քաոսը, ինչը կարող է դիտվել Մոսկվայի թուլության նշան։ Մյուս կողմից՝ այս ճգնաժամը բացահայտում է ՀԱՊԿ-ի արհեստականությունը, այդ կազմակերպության քաղաքական միասնական օրակարգի բացակայությունը․ Մոսկվան չունի ռացիոնալ ինտեգրացիոն պրոեկտներ պահելու կրեատիվ քաղաքական, տեխնոլոգիական ռեսուրսներ, մյուսների մոտ բացակայում է ինտեգրացիոն մոտիվացիան։

Ադրբեջանական գործոնն այս պատմության մեջ հարակից գործիք է, որն ավելի կամ պակաս չափով օգտագործում են ՀԱՊԿ անդամները, Բաքուն, իր հերթին, հավաքական անվտանգության կազմակերպության ներքին ճգնաժամի շահառուներից մեկն է։

Ինչևէ, երեկ երեկոյան, երբ արդեն հայ-բելառուսական հարաբերությունները դարձել էի ճգնաժամային, անուղղակիորեն հայտնի դարձավ Մոսկվայի դիրքորոշումը, որը, սակայն, ոչ թե վերացնում է ՀԱՊԿ ներսում առկա ճգնաժամը, այլ ամրագրում է այն՝ որպես գոյութ՝յուն ունեցող ստատուս-քվո։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն երեկ երեկոյան ասել է, թե գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև եռամյա ժամկետի ավարտը Հայաստանի ներկայացուցչի նշանակման հնարավորությունը կազմակերպության անդամների մոտ հարցեր է առաջացնում:

«Կան մի քանի մոտեցումներ, ներառյալ Հավաքական անվտանգության խորհրդի սահմանած կարգը՝ ռուսական այբբենական կարգով ռոտացիոն սկզբունքի գործարկելը (այս ձևով ՀԱՊԿ-ում հաջորդը նախագահելու է Բելառուսը): Հենց այդ սկզբունքի մասին է խոսել Ղազախստանի նախագահը՝ ամփոփելով Աստանայում կայացած քննարկումների արդյունքները: Մյուս մոտեցումը (Հայաստանի) մինչև եռամյա ժամկետի ավարտը իր ներկայացուցչին նշանակելն է», – ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պարզաբանել է Սեմերիկովը, նշելով, որ երկրորդ մոտեցումը շատ երկրների մոտ հարցեր է առաջացում՝ կապված այդ քայլի էֆեկտիվության հետ:

Նա ասել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը շարունակում է հարցի քննարկումը կառուցողական համագործակցության ոգով: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ որոշումը բոլոր դեպքերում ընդունվելու է միայն ՀԱՊԿ-ի անդամ վեց պետությունների ֆորմատով, կոնսենսուսի հիման վրա, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», – նշել է Սեմերիկովը:

Այսպիսով՝ կատարենք մի քանի կարոր արձանագրում։

Նախ՝ Սեմերիկովը ոչ թե անկախ մեկն է, այլ՝ Ռուսաստանի ներկայացուցիչը ու կասկածից վեր է, որ երեկվա հայտարարությունը տարածվել է Կրեմլի գիտությամբ։ Իսկ հայտարարության բովանդակությունը՝ եթե մի կողմ թողնենք դիվանագիտական ձևակերպումները, այն է, որ Հայաստանի մոտեցումը պոպուլյար չէ ՀԱՊԿ երկրների շրջանում, ավելին՝ Սեմերիկովն ակնարկում է, որ Նազարբաևն արտահայտել է տեսակետ, որն արտահայտում է Աստանայում տեղի ունեցած քննարկումների արդյուքները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ասածն, ըստ էության, ավելի շատ լեգիտիմացնում է Լուկաշենկո-Նազարբաև զույգի տեսակետը, իհարկե՝ պատուհան թողելով այլ՝ ավելի կոմպրոմիսային լուծումների համար։ Իհարկե, հիմա մենք չենք շտապի եզրակացնել, որ գրեթե նույն բանն է նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացում Նիկոլ Փաշինյանին փոխանցել Վլադիմիր Պուտինը, սակայն իրականությունը շատ մոտ է նրան, որ Հայաստանը գործնականում չունի հնարավորություն՝ իր ներկայացուցչի շուրջ ՀԱՊԿ-ում ձևավորել կոնսենսուս։

Ի դեպ, այս վարկածը միաբերան պնդում են ռուսաստանցի բոլոր վերլուծաբանները։

«Մինչ այս նիստերն արդեն ակնհայտ էր, որ ՀՀ ներկայացուցիչը կրկին չի լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար և, կարծում եմ, որքան էլ հայկական կողմը պնդում է՝ չի լինի: Բայց կարող են բոլոր կողմերին բավարարող որոշումներ կայացվել: Ի վերջո, մամուլում եղել են հրապարակումներ հնարավոր տարբերակների մասին, որոնցից առաջինը Սեմերիկովի թեկնածությունն է, մյուսը՝ գործարք է Հայաստանի և Բելառուսի թեկնածությունների հաջորդականության վերաբերյալ», – երեկ ասել է ռուսաստանցի առաջատար ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Նա ասել է, որ դեկտեմբերի 6-ին կշարունակվեն բարձր մակարդակի քննարկումներն այս հարցի շուրջ: «Ես կարծում եմ, որ կայացվելու է որոշում, որը բավարարի բոլոր կողմերին, այսինքն` կլինի կոնսենսուս, որևէ երկիր իր շահերը ոտնահարված չի զգա: Բայց այս փուլում ՀՀ ներկայացուցիչ չի նշանակվի»,- երեկ նկատել է Եվսեևը:

Մյուս կողմից՝ Հայաստանի կառավարությունը տարբեր մակարդակներով հետևողականորեն շարունակում է պնդել իր դիրքորոշումը։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը երեկ Նովոսիբիրսկում լրագրողներին ասել է, որ Հայաստանը պատրաստ է նախագահել ՀԱՊԿ-ը և դեկտեմբերի 6-ին նշանակված կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում կառաջարկի իր թեկնածուին:

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշել են դեկտեմբերի 6-ի արտահերթ գագաթնաժողովում լուծել այդ հարցը: Սպասենք մինչև դեկտեմբերի 6-ը: Հայաստանն իհարկե թեկնածու է առաջադրել», – ասել է ՀՀ դեսպանը:

Վարդան Տողանյանը ընդգծել է, որ Հայաստանը հավակնում է շարունակելու իր նախագահությունը այդ կազմակերպությունում:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմի համար խնդիրն ունի ոչ միայն արտաքին քաղաքական, այլ նաև՝ ներքաղաքական հսկայական նշանակություն, քանի որ ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողովը տեղի է ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։

Մյուս կողմից՝ առկա համատեքստը գրեթե անկասկած կոմպրոմիսի հնարավորություն չի թողնում, որովհետև Երևանը՝ մի կողմից, Աստանան ու Մինսկը՝ մյուս կողմից, արգելափակելու են միմյանց առաջարկությունները։ Այս պարագայում միանգամայն տրամաբանական է թվում, որ Մոկվան չի պաշտպանելու երկու կողմերից որևէ մեկի դիրքորոշումը՝ առաջարկելով կանգնել հենց Սեմերիկովի թեկնածության վրա, որն էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2020թ-ը։

Իհարկե, սա լուծում է, որը, սակայն, ոչ թե վերացնում, այլ ընդամենը, այն էլ՝ ժամանակավորապես, կոնսերվացնում է ՀԱՊԿ ներսում առկա ճգնաժամը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում